Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ընտրել բիժուտերիա

Բիժուտերիայի օգնությամբ իսկապես ոճային կերպար ստեղծելու համար պետք է որոշ կանոններ իմանալ:

Պահպանեք չափավորության սկզբունքը

Բիժուտերիան պետք է երանգ տա ձեր հագուստին, այլ ոչ թե իր վրա սեւեռի ամբողջ ուշադրությունը: Որպեսզի չափից վառ (եւ անճաշակ) տեսք չունենաք` ընտրեք այնպիսի զարդեր, որոնք շեշտում են ձեր պարանոցի կամ դաստակի նրբագեղությունը: Ընդ որում՝ ամեն աքսեսուար (վզնոց, ապարանջան, մատանի) պետք է եզակի թվով լինեն՝ սա բիժուտերիա կրելու ոսկյա կանոնն է:

Բիժուտերիան ընտրեք ձեր ոճին համապատասխան

Հագուստի որոշ ոճեր պահանջում են զարդերի որոշակի տեսակներ:

Կանացի զգեստներն ու թոփերը աներեւակայելի գեղեցիկ են արհեստական մարգարիտների հասարակ շարանով ու նույնատեսակ «մեխ» ականջօղներով: Իսկ ահա սեւ նեղ ջինսերի ու ժիլետներին համապատասխանում են խոշոր ապարանջաններն ու օղակաձեւ ականջօղերը: Պարտադիր հաշվի առեք այդ նրբերանգները ձեր հագուստին համապատասխան:

Միաժամանակ չափից շատ զարդեր մի դրեք

Այն փաստը, որ դուք բազմաթիվ գեղեցիկ զարդեր ունեք, դեռ չի նշանակում, որ դրանք բոլորը պետք է միաժամանակ կրեք: Մեկ վզնոցը կամ յուրաքանչյուր ձեռքին մեկական ապարաջանը, որպես կանոն, ավելի քան բավական է: Եթե ուզում եք երկար «կախված» օղեր դնել, հրաժարվեք վզնոցնից՝ հօգուտ խոշոր քարով մատանիի:

Ընտրեք նրբագեղ ու ոճային զարդեր

Բիժուտերիա գնելիս ձգտեք ընտրել այնպիսիները, որոնք շատ ճչացող տեսք չունեն: էժանագին տեսք ունեցող ոսկեգույն փայլով ու մեծ քարերով խոշոր մանյակը շատ անհրապույր տեսք ունի եւ «էժանացնում է» ընդհանուր տեսքը: Իսկ ահա ոչ ճչացող, հագուստին սազող զարդերն անթերի ճաշակի վկայություն են:

Ընտրեք մեկ խոշոր զարդ

Եթե ձեզ դուր են գալիս խոշոր «կենտրոնական» զարդեր, ապա հիշեք, որ հենց դրանց վրա է պետք շեշտադրում անել՝ օրինակ խոշոր վզնոցի կամ խոշոր ապարանջանի: Նման զարդերը մրցակիցներ չեն սիրում, դրա համար էլ հագուստը պետք է հասարակ լինի (բայց նրբագեղ), նախընտրելի է միագույն կամ գունային զուսպ գամայով:

Աղբյուրը՝«Дни»

20.02.16 | հասարակություն