Ինչպես է քայլվածքը բնորոշում մարդու բնավորությունը

Աղջիկներ եւ տղաներ, իսկ ուշադրություն դարձրել եք մարդու քայլվածքին: Եթե այո, այն համեմատել եք մարդու բնավորության հետ: Որքանով է այն բնորոշում մեր բնավորությունը: 

Արագ կամ դանդաղ քայլվածքը կախված է խառնվածքից եւ մղումների ուժից. անհանգստացած ու նյարդային, աշխույժ եւ ակտիվ, թուլացած եւ լիցքաթափված, թոշնած-ալարկոտ,  (օրինակ, թուլացած, կախված կեցվածքի դեպքում եւ այլն):

Լայն քայլեր (ավելի հաճախ տղամարդկանց մոտ, քան կանանց). հաճախ էքստրավերտություն, նպատակասլացություն, մղում, նախաձեռնողականություն, գործնականություն: Ավելի շուտ ուղղված է հեռահար նպատակների: 

Կարճ, փոքր քայլեր (ավելի հաճախ կանանց մոտ, քան տղամարդկանց). ավելի շուտ ինտրովերսիա, զգուշավորություն, հաշվարկ, հարմարվողականություն, արագ մտածողություն եւ հակազդեցություն, զսպվածություն: 

Ընդգծված լայն եւ դանդաղ քայլվածք. ինքնացուցադրման, պաթոսով գործելու ցանկություն: 

Ուժեղ եւ ծանր շարժումները միշտ պիտի շրջապատին ցուցադրեն անհատի ուժը եւ նշանակությունը: Հարց. արդյոք այդպես է:   Արտահայտված թույլ քայլվածքը հետաքրքրության բացակայություն, անտարբերություն, հարկադրանքի եւ պատասխանատվության նկատմամբ զզվանք կամ էլ շատ մարդկանց մոտ` ոչ հասունություն, ինքնակարգապահության պակաս կամ սնոբիզմ է նշանակում: 

Նկատելիորեն փոքր ու միաժամանակ արագ քայլեր, ռիթմիկ առումով խախտված.   հուզմունք, տարբեր երանգների վախվորածություն:  (Անգիտակցական նպատակը. խուսափել, ճամփա զիջել ցանկացած վտանգի):

Ռիթմիկ առումով ուժեղ քայլվածք, մի քիչ ճոճվող առաջ-հետ   (կոնքերի ընդգծված շարժումներով), որը հավակնում է որոշակի տարածքի. միամիտ-բնազդային եւ ինքնավստահ խառնվածք: 

Աղմկոտ «կախվող» քայլվածքը հրաժարում է կամային ջանքերից եւ ձգտումներից, թոշնածություն, դանդաղկոտություն, ալարկոտություն: 

Ծանրքաշային «հպարտ» քայլվածք, որում թատերական ինչ-որ բան կա, ոչ այնքան տեղին, երբ դանդաղ քայլքի ընթացքում քայլերը համեմատաբար փոքր են    (հակասություն), երբ մարմնի ստորին հատվածը ընդգծված է եւ չափազանց ուղիղ, հնարավոր է խախտված ռիթմի դեպքում. անձի գերագնահատում, մեծամտություն եւ ինքնասիրահարվածություն: 

Ամուր, անկյունավոր, հենակավոր, փայտե քայլվածք  (ոտքերում անբնական լարվածություն, մարմինը չի կարող բնականորեն ճոճվել). սեղմվածություն, շփումների պակաս, երկչոտություն, այստեղից էլ որպես փոխհատուցում ամրությունը, գերլարվածությունը: 

Անբնականորեն պոռթկուն քայլվածք, ընդգծված մեծ եւ արագ քայլեր, ձեռքերի զգալի թափահարում հետ ու առաջ. առկա եւ ցուցադրական ակտիվություն. Հաճախ անբովանդակ զբաղվածություն եւ ջանքեր սեփական ցանկությունների ուղղությամբ: 

Մշտական վեր ուղղվածություն (ոտքերի լարված թաթերի վրա). ձգտում դեպի վեր, դեպի իդեալը, ինտելեկտուալ գերազանցության զգացում: 

 

Աղբյուրը`  Creu

16.05.16 | հասարակություն