Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես է տեղի ունենում էներգիայի արտահոսքը

Արեւելյան բժշկության մեջ մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր առողջությանը։ Վերջինս մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Ուստի, հոգեւոր առողջության մասին հոգ տանելու համար պետք է հետեւել եւ կանխել էներգիայի արտահոսքը։ Իսկ ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունենում այդ արտահոսքը։

1. Անավարտ գործեր

Ամեն անգամ, երբ հանձն եք առնում ինչ-որ գործ անել, բայց ավարտին չեք հասցնում այն, ձեր հոգեկան աշխարհը, ինչպես չանջատված համակարգիչը, սկսում է խլել ձեր ամբողջ ուժն ու էներգիան։ Նույնը վերաբերում է խոստումներ տալու եւ չկատարելու, պարտք վերցնելու եւ չվերադարձնելու ու նման այլ դեպքերում։

2. Խաբեություն եւ ինքնախաբեություն

Երբ մարդը ստում է, սկսում է մեծ էներգիա ծախսել իր ստեղծած կերպարն արդարացնելու համար։ Պետք է խուսափել ինքնախաբեությունից եւ չփորձել լինել մտացածին մեկը։

3. Վիրավորանք եւ ինքնամփոփություն

Մարդը էներգետիկ բաց համակարգ է եւ եթե նրան մեկուսացնում են, նա թուլանում է։ Երբ դուք մարդկանցից, կյանքից, հայրենիքից վիրավորած մեկուսանում եւ առանձնանում եք, էներգիայի կորուստն անխուսափելի է։

4. Վախ, անվստահություն եւ անտեղի թշնամություն

Նույնը կատարվում է նաեւ վախի, անվստահության եւ անտեղի թշնամության դեպքում։ Այս պարագայում օրգանզիմը մշտական պայքարի մեջ է, ինչը մեծ էներգիա է սպառում։

5. Ֆիզիկական վարժությունների պակաս եւ բնության հետ կապի բացակայություն

Երբ մարդն ամբողջ օրն աշխատում է եւ ծանրաբեռնում իրեն, նա կորցնում է իր էներգիայի մեծ մասը։ Ֆիզիկական վարժությունների պակասի եւ բնության հետ կապի բացակայության դեպքում մարդու ուղեղն ավելի դժվարությամբ է տեղեկատվությունն ընկալում, հետեւաբար ավելի շատ էներգիա է վատնում։

6. Քնի պակաս

Եթե քիչ եք քնում, օրգանիզմը չի կարողանում լիովին վերականգնել իր ուժերը։ Արդյունքում տոքսիններ են կուտակվում, խախտվում են բիոռիթմերը, եւ ուղեղը ծանրաբեռվում է չյուրացված տեղեկատվությամբ։

7. Շատակերություն, ալկոհոլից, ծխախոտից եւ թմրանյութերից կախվածություն

Ստիպում է օրգանիզմին մեծ ռեսուրսներ ծախսել այս տոքսինների դեմ պայքարելու համար։ Արդյունքում խաթարվում է նյարդային համակարգի, երիկամների եւ աղիների աշխատանքը։

8. Ավելորդ խոսակցություններ, ներքին երկխոսություն

Միգուցե տարօրինակ հնչի, բայց խոսելը նույնպես մեծ էներգիա է սպառում։ Հետեւաբար, անտեղի խոսելու փոխարեն, լռեք։

9. Հիվանդություններ, անբուժելի տրավմաներ, վարակներ եւ էներգետիկ հրեշներ

Հիվանդություններից բացի, այս կետը ներառում է նաեւ այն մարդկանց, որոնք բացասական ազդեցություն են ունենում ձեզ վրա։

10. Սեռական անզսպվածւթյուն

Անկանոն սեռական կյանք վարելիս մարդը սպառում է իր էներգիայի ամբողջ պաշարը։ Սա կարող է լուրջ խնդիրներ առաջացել։ Ուստի ցանկացած հարցում խելամիտ մոտեցում ցուցաբերեք։

Աղբյուրը՝ Fit4brain

01.10.15 | հասարակություն