Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես է արյան խումբը ազդում մարդու սեքսուալության վրա

Արյան 1-ին խմբի ներկայացուցիչներ

Տղամարդիկ․ Համարվում են հմուտ սիրեկաններ, չնայած նրանց բնորոշ է նաեւ մի փոքր կոպտություն։ Սիրային ինտրիգների սիրահարներ են, որսորդական բնազդով են օժտված։ Միակ թերությունն այն է, որ այդ տղամարդիկ չեն կարողանում հավատարմություն պահել։ Կարճ ասած՝ կնամոլ են։

Կանայք․ Սարսափելի սեփականատեր ու խանդոտ։ Այդ խմբի տղամարդկանց նման՝ նրանք էլ հրաշալի սիրուհիներ են ։Անկողնում իսկական վայրի կատվի են նման, անկաշկանդ են, չեն վախենում փորձարկումներից։ Իսկական գիշատիչներ են։

Արյան 2-րդ խմբի ներկայացուցիչներ

Տղամարդիկ. Իսկական ջենթլմեններ։ Ռոմանտիկ՝ երբեմն չափազանց։ Նրանք ընդհանուր առմամբ ընտանիքին նվիրված մարդիկ են, բայց շատ ձանձրալի․․․․ Սեքսում միշտ հաշվի են առնում զուգընկերուհու նախասիրությունները։

Կանայք․ Նրանց մասին կարելի է կիրառել «սուսիկ-փուսիկ» արտահայտությունը, կոկիկ ու կարգապահ ամեն ինչում։ Սեքսը՝ բացառապես մթության մեջ ու ծածկոցի տակ։ Եթե սիրահարված չէ՝ ոչ մի դեպքում ինտիմ կապի չի համաձայնի։ Բայց շատ սիրող ու նվիրված կանայք են։

Արյան 3-րդ խմբի ներկայացուցիչներ

Տղամարդիկ․ Նրանք ասես ճամպրուկ լինեն, որոնք ամեն ինչ ներսում են պահում։ Թռիչքներն ու զգացմունքային բռնկումները նրանց համար չեն։ Հակված չեն ենթարկվել, ոչ էլ ենթարկեցնել։ Եթե կինը նրան դուր է գալիս, կարող են մի վայրկյանում գրավել նրա սիրտը, քանի որ հրաշալի հոգեբաններ են։ Սեքսում շատ ուշադիր ու քնքուշ են։ Մերժումը ծանր չեն տանում։

Կանայք․ Ամենակարեւոր հատկանիշը՝ նրանք սիրախաղի վարպետներ են։ Նրանց որեւէ արարքում տրամաբանություն պետք չէ փնտրել, նույնիսկ եթե առաջին իսկ պատահածի հետ սեքսով են զբաղվում։ Բայցեւայնպես չի կարելի ասել, թե նրանք թեթեւաբարո են։

Արյան 4-րդ խմբի ներկայացուցիչներ

Տղամարդիկ․ Եթե արթնացել եք տղամարդու հետ մի անկողնում ու չեք կարողանում հիշել, թե երբ ու ինչպես եք այնտեղ հայտնվել՝ մի շտապեք կարծել, թե գինովցած եք եղել կամ դրա նման որեւէ այլ բան։ Այդ տղամարդիկ մաքսիմալիստ են, ընդ որում ամեն ինչում։ Նրանք սարսափելի կրքոտ են ու կարող են խելքահան անել ցանկացած կնոջ։ Բայց եթե սիրահարվում են, դառնում են բոլորից ավելի խոցելի։

Կանայք․ Սեքսի ֆանատներ են ու դրանից ամենեւին չեն ամաչում։ Տղամարդիկ նման կանանց հետ իրենց հերոս-սիրեկան են զգում, նույնիսկ եթե դա շատ հեռու է իրականությունից։ Միակ թուլությունը ինքնագնահատականն է։ Սեքսում ցանկացած թերություն կամ անհաջողություն միշտ իրենց են վերագրում:

 

Աղբյուր՝ Otvetnavse.com

02.11.16 | հասարակություն