Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես է ապրում աշխարհի ամենակարճահասակ մարդկանցից մեկը (ֆոտո)

Նեպալի Պոկհարա քաղաքի 22-ամյա բնակիչ Խագենդրա Տապա Մագարն աշխարհի ամենացածրահասակ երկու տղամարդկանցից մեկն է: Նրա հասակն ընդամենը 67 սմ է, քաշը` 5.5 կգ: Բայց այս ամենը նրան չի խանգարում վայելել կյանքը, իսկ շրջապատին էլ` ընդունել նրան:

Մագարովի տանը լուսանկար կա փակցված, որտեղ նա պատկերված է ծնողների հետ, երբ  դեռ հանդիսանում էր Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր:

Երբ Խագենդրան հայտնում է հասարակության մեջ, դա իսկական իրադարձություն է լինում տեղացիների համար: Ցածրահասակ տղամարդուն ձեռքից ձեռք են փոխանցում, նվերներ են տալիս, սեղմում ձեռքը:

Խագեդրայի մոտ կարճահասակության հազվադեպ հանդիպող տարբերակ է, որն ի ծնե է: Այս հիվանդության պատճառները հայտնի չեն և ծնողների համար դա կարևոր էլ չէ, քանի որ Նեպալում ընդունված չէ հրաժարվել իրենց երեխաներից: Նրա մայրը և հայրը հավատում են, որ երեխան Աստծու պարգև է և նրա կողմից ուղարկված:

Այսպիսի հասակ ունեցող մարդու համար նույնիսկ ընտանի կենդանին կարող է վնաս լինել: Սակայն այս ընտանիքի հետ միասին նրանց տանը բնակվում է նաև կատու և հարգում է իր տիրոջը, սակայն այլ կենդանիների հետ իսկապես դժվար է:

Յուրաքանչյուր հանգստյան օրերին Խագենդրային ընտանիքի հետ միասին կարելի է տեսնել եկեղեցում, որտեղ նա հնարավորություն է ունենում նաև զանգերին դիպչել:

Ընտանիքի համեստ ֆինանսական կարողությունների պայմաններում Խագենդրան ունի հարուստ զգեստապահարան և նրա զգեստներն ու կոշիկը բավական մատչելի են արժենում:

Երբ գիշերներն էլեկտրականությունն անջատում են, Խագենդրան սիրում է նստել մթության մեջ` մոմի լուսավորության ներքո:

 

16.11.15 | ժողովածու