Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես են նախապատրաստվում չինացի բորտուղեկցորդուհիները

Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ օգտվել են չինական ավիաուղիների ծառայությունից, հաստատ նկատել են գեղեցիկ կեցվածքով, բարեհամբույր բորտուղեկցորդուհիներին, որոնք մինչեւ այնտեղ հասնելը սովորաբար բավականին դժվարին ուղի են հաղթահարում: Նրանց նախապատրաստում են հատուկ մասնագետներ, որոնք քրտնաջան աշխատում են ամեն մի մանրուքի վրա:

Մարզում 1. Հարկավոր է բերանում փայտիկներ պահել, որպեսզի ժպիտն ավելի բնական, գեղեցիկ ու հաճելի լինի: Իսկ ամսագիրը գլխի վրա պահելով՝ նրանք սովորում են ճիշտ կեցվածք ընդունել:

Եւս մեկ վարժություն՝ գեղեցիկ կեցվածք ունենալու համար: Աղջիկներն այս դիրքով պետք է մնան առնվազն 3 րոպե:

Ապագա բորտուղեկցորդուհիները պետք է А4 թուղթը պահեն երկու ոտքերի միջեւ, որպեսզի սովորեն ճիշտ կանգնել:

Նույնիսկ կքանստելու ձեւը պետք է մշակված լինի համապաստախան մասնագետի կողմից:

Անվտանգության մասին նույնպես չեն մոռանում՝ ուսանողներին սովորեցնելով քունգ ֆուի եւ թեկվանդո շարժումներ: Բացի այդ, աղջիկները պետք է նաեւ տիրապետեն դիպուկ հարվածելու եւ սառը զենքերից պաշտպանվելու արվեստին:

 

Այսպիսով, նրանք տեւական ժամանակ սովորում եւ հաղթարում են բոլոր դժվարությունները՝ մեզ եւ ձեզ հաճելի թռիչք ապահովելու համար:

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ AdMe

03.02.16 | հասարակություն