Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես են խելացի մարդիկ խոսում նրանց հետ, ովքեր իրենց դուր չեն գալիս

1. Նրանք ընդունում են, որ ամեն մեկը չէ, որ կարող է դուր գալ իրենց 

Վաղ թե ուշ դուք կբախվեք մարդու, որը բացարձակապես հակադիր տեսակետ կունենա: Խելացի մարդիկ դա հասկանում են: Նրանք նաեւ ընդունում են, որ հակամարտությունները կամ տարաձայնությունները կարող են նույնիսկ օգտակար լինել, չէ՞ որ դրանք ի հայտ են բերում կարծիքների տարբերությունը: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր չի գալիս, դա բոլորովին չի նշանակում, թե նա վատ մարդ է: Դուք տարբեր կարծիքներ ունեք որոշ բաների մասին, սակայն վեճերում երբեմն նոր լուծումներ են մտածվում: Երբ դուք ընդունեք, որ անհնար է դուր գալ բոլորին եւ յուրաքանչյուրին գոհացնել, հույզերը հետին պլան կմղվեն եւ դա կօգնի սովորել լսել ուրիշի կարծիքը: 

2. Նրանք համբերատար են այն մարդկանց հանդեպ, ով իրենց դուր չի գալիս 

Իհարկե, կարելի է սուր եղանակով արձագանքել ձեզ համար տհաճ մարդու ցանկացած գործողությանը, նյարդայնանալ յուրաքանչյուր մանրուքից, բայց ջանացեք մի քիչ ավելի հանդուրժող լինել: Շփվեք այն մարդկանց հետ, որոնք չեն վախենում վիճել: Դա հեշտ չէ, բայց արժե փորձել: Նման մարդիկ մարտահրավեր են նետում կամ սադրում են ձեզ, ինչն օգնում է հասնել նպատակին եւ առաջ շարժվել:  Հիշեք, որ դուք էլ կատարյալ չեք, բայց շրջապատը հանդուրժում է ձեզ:  

3. Նրանք քաղաքավարի են

Անկախ որեւէ մեկի հանդեպ ձեր զգացմունքներից, մարդը ամենայն հավանականությամբ ձեր հանդեպ տրամադրված կլինի ճիշտ այնպես, ինչպես դուք` նրա հանդեպ: Եթե դուք կոպտում եք, ամենայն հավանականությամբ ի պատասխան կոպտություն կստանաք:   «Պահեք ձեր նշաձողը» եւ քաղաքավարի եղեք` թույլ չտալով, որ հույզերը հաղթեն ձեզ: 

4. Նրանք հասկանում են, որ ամեն մեկը յուրովի է վարվում 

Երբեմն մենք չափից շատ բան ենք սպասում շրջապատից: Չգիտես ինչու, եսասիրաբար ենթադրում ենք, թե ուրիշներն իրենց կպահեն ճիշտ այնպես, ինչպես մենք կվարվեինք այս կամ այն իրավիճակում:  Այնուամենայնիվ, այդպես չէ: Ուրիշներից նույն պահվածքը սպասելը հավասարազոր է նրան, որ նախապես ձեզ տրամադրեք հիասթափության եւ հուսահատության: Տրամադրվեք այնպես, որ յուրաքանչյուր մարդ նույն բանը իր ձեւով է անում: Մյուս անգամ դուք հոգեբանորեն պատրաստ կլինեք, իսկ շրջապատողների սովորույթները ձեզ համար այլեւս անակնկալ չեն լինի: Խելացի մարդիկ մշտապես անում են դա, եւ նրանց չի զարմացնում ուրիշների պահվածքը: 

5. Նրանք կենտրոնացած են իրենց վրա

Փոխանակ հերթական անգամ չարանաք մարդու վրա, փորձեք կենտրոնանալ այն բանի վրա, թե դուք ինչու եք այդպես արձագանքում: Երբեմն ինչ-որ բան, որը ձեզ դուր չի գալիս ինչ-որն մեկի մեջ, դուր չի գալիս նաեւ մեր մեջ: Ուղղակի այդ մարդիկ դիպչում են մեր ցավոտ կետերին:  Ջանացեք շոշափել սեփական ցավոտ կետերը: Մեկ ուրիշ անգամ կկարողանաք կանխատեսել, մեղմել կամ նույնիսկ փոխել ձեր արձագանքը: Հիշեք. ավելի հեշտ է փոխել սեփական ընկալումը, վերաբերմունքը եւ պահվածքը, քան փոխել ինչ-որ մեկին:  

6. Նրանք դադար են վերցնում եւ խորը շունչ են քաշում  

Որոշ մարդկանց սովորույթները կարող են մեզ հունից հանել: Գուցե ձեր գործընկերը կանոնավոր կերպով չի հասցնում ժամանակին կատարել առաջադրանքները, կամ էլ դուք ծանոթ ունեք, որը սարսափելի ջղայնացնում է հիմար կատակներով: Հերթական  նյարդային բջիջը ծախսելու փոխարեն, կանգ առեք եւ խորը շունչ քաշեք: Դա կօգնի հանգստանալ եւ կկանխի չափազանցված հուզական հակազդեցությունները, դրանով թույլ տալով միացնել գլուխը: 

7. Նրանք խոսում են այն մասին, ինչն իրենց պետք է

Եթե որոշ մարդիկ մշտապես գրգռում են ձեզ, փորձեք այդ մասին հանգիստ խոսել նրանց հետ: Խուսափեք մեղադրական ֆրազներից եւ օգտագործեք այս կառույցը.  «Երբ դուք… Ես զգում եմ…»: Օրինակ` «Երբ ինձ ընդհատում եք խորհրդակցության ընթացքում, ինձ թվում է,  թե դուք չեք գնահատում իմ կարծիքը»: Իսկ հետո օգտագործեք պահը եւ սպասեք պատասխանի: Այդ դեպքում դուք զարմանքով կկարողանաք իմանալ, որ մյուս մարդը չի հասկացել այն, որ դուք ձեր խոսքը չէիք ավարտել, կամ էլ ձեր գործընկերն այնքան էր տարված իր նոր գաղափարով, որ ոգեւորությամբ ընդհատել է ձեզ: 

8. Նրանք կարողանում են հեռավորություն պահպանել

Եթե բոլոր մեթոդները ձախողվել են, խելացի մարդիկ հմտորեն հեռավորություն են պահպանում նրանցից, ովքեր իրենց դուր չեն գալիս: Ուղղակի գնացեք ձեր ճանապարհով: Հնարավոր է, որ ապագայում դուք ցանկություն եւ հնարավորություն ունենաք հարաբերությունները հարթելու այդ մարդու հետ, այնպես որ չափից ավելի մի հեռացեք: 

 

Աղբյուրը` Creu

23.04.16 | հասարակություն