Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես դասավորել ննջարանն՝ ըստ ֆեն-շույ ուսմունքի

Ննջարանը պետք մարդուն էներգիայով լիցքավորի։ Վաղուց հայտնի են ֆեն-շույի կանոններ, համաձայն որոնց անհրաժեշտ է դասավորել ննջարանը։ 

Մահճակալը ոչ մի դեպքում չի կարելի դնել «ոտքերով դեպի դուռ», քանզի դա մահվան դիրքն է։

Ավելի լավ է մահճակալը տեղավորել գլխատեղով դեպի պատը, այլ ոչ թե պատուհանը։ Հակառակ դեպքում դուք աջակցության պակասի զգացողություն կունենաք։ Եթե դա հնարավոր չե, ապա պատուհանից մի փոքր հեռու տեղավորեք մահճակալը, իսկ երեկոյան միշտ փակեք վարագույրը։

Մահճակալի վերեւում ոչինչ չպետք է կախված լինի։ Ավելի լավ է՝ մահճակալի տակ ոչինչ չպահել։

Մահճակալը պետք է լինի ոչ շատ բարձր եւ ընդհանուր ներքնակով։
Խորհուրդ չի տրվում, որ մահճակալն արտացոլվի հայելու մեջ, քանի որ դա կարող է մրցակցի նշան լինել։

Բնական հումքից պատրաստված մահճակալը՝ լավագույն տարբերակն է։
Խորհուրդ չի տրվում մահճակալը տեղավորել դռան եւ լուսամուտի միջև, հակառակ դեպքում դուք կհայտնվեք էներգիաների ակտիվ հատման մեջ եւ չեք կարողանա հանգիստ քնել։
Պետք չէ դնել մահճակալը դռան մոտ՝ քունը շատ ծանր կլինի։

Նաեւ խորհուրդ չի տրվում սուր անկյուններով կահույք դնել ննջարանում։ Հետեւեք, որ կահույքի սուր անկյունները ուղղված չլինեն մահճակալին։

Աղբյուրը- Passion.ru

19.12.15 | հասարակություն