Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես դառնալ սեփական ճակատագրի տերը

Թայմ-մենեջմենթի մասնագետ Ալան Լաքեյնը առաջարկել է մեթոդ, որը կօգնի ձեզ հասկանալ ձեր նպատակներն ու ձեր ակնկալիքները։ Ձեզանից պահանջվում է պատասխանել երեք հարցի։ Մեթոդի կիրառման համար հարկավոր է 3 մաքուր թուղթ, գրիչ եւ ժամացույց։

Հարց 1. կյանքի նպատակներ

Պետք է վերցնել առաջին թուղթը եւ ամենավերեւում գրել.«Որո՞նք են իմ կյանքի նպատակները»։ Այսինքն՝ այն ամենն, ինչին ցանկանում եք հասնել։ Դուք ունեք 2 րոպե, որպեսզի գրեք պատասխանը։ Պատասխանը պետք է լինի կարճ եւ բովանդակալից։ Այնուհետեւ 2 րոպե հարկավոր է, որ վերանայեք ձեր գրածը եւ հասկանաք, թե ինչ եք բաց թողել։

Հարց 2. կյանքի նպատակներ

Սովորաբար առաջին թերթիկի վրա գրում են վերացական երեւույթներ՝ «սեր», «երջանկություն», «հարստություն» եւ այլն։ Ուստի, անհրաժեշտ է լրացնել երկրորդ թերթիկը՝ պատասխանելով «Ինչպե՞ս կցանկանայի ապրել 3 տարի անց»։ Դուք նորից ունեք 2 րոպե ժամանակ եւ եւս 2-ը՝ վերանայելու համար։

Հարց 3. կյանքի նպատակներ

Այժմ երրորդ թերթիկի հերթն է։ Կրկին վերեւում պետք է գրել հարցը. «Եթե ես իմանայի, որ վեց ամիս անց մահանալու եմ, ի՞նչ կանեի այդ ընթացքում»։ Պատասխանելու համար ունեք 2 րոպե ժամանակ եւ եւս 2-ը՝ վերանայելու համար։

Այսպիսով ամփոփելով այս երեք հարցերը՝ դուք կհստակեցնեք ձեր անելիքները եւ կկերտեք ձեր ճակատագիրը։

Ի դեպ, եթե դուք գոհ եք ձեր կենսակերպից, ուրեմն երրորդ հարցը կհաստատի, որ կյանքի ճիշտ ուղի եք ընտրել։ Իսկ եթե տարբերությունները շատ մեծ են, ուրեմն փոփոխությունների ժամանակն է։

 

Աղբյուրը՝  Creu

07.07.15 | հասարակություն