Ինչպես դադարել վնասատու լինել

Երբ դու քեզ իսկական վնասատուի նման ես պահում, աստիճանաբար դերի մեջ ես մտնում ու սկսում ես ինքդ քեզ էլ վնասել: Հենց դրա համար էլ.

1. Բավական է ամաչես սեփական մարմնիցդ

Ըստ հարցման՝ կանանց 97 տոկոսը օրական առնվազն մեկ անգամ մտածում է, որ դժգոհ է իր մարմնից: Բայց եթե դու բարձրաձայն ասում ես, որ չափազանց գեր ես, դու դրանով իսկ քեզանից ավելի գեր կանանց ստիպում ես ավելի շատ ամաչել իրենց կազմվածքից:

2. Իսկական հաճոյախոսություններ արա

«Դուք առանց շպարի վատ տեսք չունես»-ը հաճոյախոսություն չէ :«Դու այնքան զվարճալի ես, երբ հարբած ես»՝ դարձյալ հաճոյախոսություն չէ : «Դու իմ ճանաչած մարդկանցից ամենաբարին ես »՝ սա արդեն իսկական հաճոյախոսություն է : Զգո՞ւմ ես տարբերությունը

3. Անընդհատ նոր բաներ սովորիր

Երբեմն մենք վնասատու ենք դառնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են մեզանից: Պատճառն այն է, որ մենք պարզապես նրանց հետ համագործակցելու փորձ չունենք: Սա նույնպես հաշվի առեք:

4. Միայն քո անունից խոսիր

Մեզանից շատերը սիրում են անմիտ ընդհանրացումներ՝ «20-ն անց մարդիկ, պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է պետք ապրել»: Եթե դու 20-ն անց ես ու պատկերացում չունես, թե ինչպես է պետք շարունակել կյանքը, միայն քո անունից խոսիր, պետք չէ ընդհանրացումներ անել:

5. Հարգիր ուրիշների որոշումները

Երբ դու քննադատում ես ուրիշի որոշումը, դու դրանով իսկ քո սեփական կարծիքը նրանից վեր ես դասում ու փորձում ես ապացուցել քո իրավացիությունը։

6. Մի բամբասիր

Մի կողմից բամբասանքները կարող են մտերմացնել մարդկանց՝ ընդհանուր թեմաների շուրջ խոսակցություններով, բայց մյուս կողմից էլ՝ դրանք բացասական զգացմունքներ են առաջացնում ու քանդում հարաբերությունները, քանի որ  քո բոլոր ասածների մասին մի օր կարող է իմանալ քո բամբասանքների հասցեատերը :

7. Ինքդ քեզանից գոհ եղիր

Երբ դժգոհ ես, դու կարող ես դառնալ խանդոտ, դյուրագրգիռ՝ մի խոսքով վնասակար: Շտկիր դա, հրաժարվելով նեգատիվից ու քո սեփական կյանքով ավելի բավարարված զգալով:

Աղբյուրը՝ Cosmo

12.02.16 | հասարակություն