Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես գտնել ձեր երկրորդ կեսին

Հնարավո՞ր է այնպես անել, որ ձեր կյանքում հայտնվի այն տղամարդը, ում մասին երազում եք։ Պարզվում է՝ այո։ Ամերիկյան հայտնի գրող, մետաֆիզիկ, փիլիսոփա Արիել ֆորդը պատմել է, թե ինչպես կարելի է իրականացնել այս ցանկությունը։

Արիելը պնդում է, որ Տիեզերքը կարող է կատարել մեր ցանկությունները, պարզապես հարկավոր է բարձրաձայնել այդ մասին։ Այսինքն՝ որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի տղամարդու եք ցանկանում հանդիպել։

Ըստ Արիելի՝ հարկավոր է կազմել հստակ ցուցակ, թե արտաքին ինչ տվյալներ եւ բնավորության ինչպիսի գծեր պետք է ունենա ձեր ընտրյալը։ «Երբ դուք կողմնորոշվում եք, թե որ հատկանիշներն են կարեւոր ձեզ համար, դուք սկսում եք ուղարկել հզոր ազդանշաններ, որոնք ձեզ մոտ են «բերում» ձեր երազած տղամարդուն»։

Արիելը համոզված է, որ ցուցակի մեծությունը կախված է ձեր ցանկություններից, սակայն այնտեղ անպայման պետք է ներառված լինեն հետեւյալ երկու կետերը.

«Իմ երկրորդ կեսը.. (ամուսնացած չէ, հետերոսեքսուալ է, նույնասեռական է, պատրաստ է լուրջ հարաբերությունների եւ այլն)»

«Իմ երկրորդ կեսը ապրում է… (հարեւան շենքում, X կմ հեռավորության վրա, ապրում է X քաղաքում եւ այլն)։

Օրինակ, թե ինչպես կարելի է գտնել երկրորդ կեսին

Սիրելի Տիեզերք, ես պատրաստ եմ հանդիպել տղամարդու, որը՝

Պատրաստ է լուրջ հարաբերությունների

Ամուսնացած չէ

Ապրում է Իտալիայում

Հետերոսեքսուալ

Հավատարիմ

Հուսալի

Անկեղծ

Ապահոված

Ինձանից 5-10 տարով ավագ

Բարձրահասակ

Խելացի

Գեղեցիկ է

Այնուհետեւ

Պետք է բոլոր ցանկությունները գրել գեղեցիկ թղթի վրա՝ պատկերացնելով ձեր առաջին հանդիպումը։

Այս ամենից հետո պետք է «ազատ թողնել» ցուցակը, քանի որ «հիմա ես կհանդիպեմ նրան» միտքն էլ ավելի կնվազեցնի հաջողության հասնելու ձեր շանսերը։

Այնուհետեւ ընտրեք մի յուրահատուկ օր, լիալուսին, համապատասխան մի տեղ, բարձրաձայն կարդացեք ցուցակի բոլոր կետերը, պատկերացրեք ձեր երազանքի տղամարդուն, իսկ վերջում ցուցակը դրեք ափսեի մեջ եւ այրեք այն։

Դուք կզգաք, որ ձեր երազանքի իրականացմամբ «զբաղվում է» հենց Տիեզերքը եւ բարի ուժերն անպայման օգնելու են ձեզ ձեր երջանկությունը գտնելու հարցում։

Հիշեք, որ ձեր հանդիպումը կլինի միայն այն ժամանակ, երբ դուք պատրաստ կլինեք դրան։ Համոզված եղեք, որ ցուցակը կազմելուց եւ այն այրելուց հետո Նա գալիս է ձեզ ընդառաջ։

 

Աղբյուրը՝ Liza.ua

 

 

 

20.08.15 | հասարակություն | ֆուտբոլ