Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես բաշխել էներգիան

1. Գիտելիքն ազդեցության ուժ ունի: Դա նշանակում է, որ այս կամ այն տեղեկությունն ի վիճակի է բարձրացնել ձեր տրամադրությունը, այսինքն մեծացնել ձեր էներգետիկան, ինչպես նաեւ փչացնել այն, այսինքն` նվազեցնել ձեր ուժերը: 

Եզրահանգում. ֆիլտրեք ձեր ստացած տեղեկությունները: Նեղացրեք կամ ընդհանրապես վերացրեք այն ուղիները, որոնցով դուք բացասական տեղեկատվություն եք ստանում: Մեծացրեք դրական ուղիները: 

2. Կյանքն էներգիայի շարժում է: Այսինքն, որպեսզի ձեր էներգետիկան անհրաժեշտ մակարդակում լինի, անհրաժեշտ է ձեր օրգանիզմում լճացումներ թույլ չտալ:  Ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեւոր:

Եզրահանգում. ավելի շատ շարժվեք, նոր բաներ սովորեք, մշտապես զարգացեք, նպատակներ դրեք եւ հասեք դրանց: 

3. Մարդն արտաքին տարածքից էներգիա է ստանում տարբեր ուղիներով` սնունդ, օդ, ջուր, զգացմունքի կամ ընկալման օրգաններ: Եթե ինչ-որ ուղի այս կամ այն պատճառով վատ է գործում, էներգիան վատ է հասնում դրան կամ էլ ուղղակի չի հասնում: Նշանակում է` մարդու էներգետիկան նվազում է` հանգեցնելով վատ տրամադրության եւ թույլ արդյունքների: 

4. Էներգիայի ազատ հոսքի համար մարդը պետք է մարմնի, խելքի, պահվածքի եւ արտաքին շրջապատի հաշվեկշռի եւ հավասարության վիճակում լինի: 

5. Ձեր էներգետիկայի մակարդակի բարձրացման համար ձեզ անհրաժեշտ է փոխկապակցվածություն փնտրել արտաքին իրադարձությունների եւ ձեր վիճակի միջեւ:  Եզրահանգում. հետեւեք  սեփական օրգանիզմի հակազդեցություններին եւ առավելագույնս ջնջեք այն իրադարձությունները, որոնք բացասաբար են ազդում ձեր ինքնազգացողության եւ հարմարավետության վրա: 

Աղբյուրը` Otvetnavse.com

21.06.16 | հասարակություն