Ինչպես արագ բուժել մրսածությունը. տարբեր երկրների դեղատոմսեր

Հավի արգանակը սպանում է վիրուսները

Կորեա . Կորեայի բնակիչները նոր սկսվող վիրուսային ինֆեկցիայի դեմ թիվ մեկ միջոց են համարում հավի թարմ եփած արգանակը: Բանն այն է, որ հավի արգանակը մեծ քանակությամբ ցինկ է պարունակում: Այդ միկրոէլեմենտն անհրաժեշտ է ֆագոցիտների առաջացման համար, որոնք ոչնչացնում են օրգանիզմ ներթափանցած միկրոբներն ու վիրուսները ու արագացնում ապաքինման ընթացքը: Եվ հետո՝ ցինկն ամրացնում է իմունիտետը ու պաշտպանում օրգանիզմը վիրուսային նոր հարձակումներից:

Սոխ

Գերմանիա. Գերմանացիների սիրելի միջոցը սոխի օշարակն է: Այն հարուստ է ֆիտոցիդներով, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ ինֆեկցիաների հարուցիչների դեմ պայքարում: Միջին չափի սոխը մանր կտրատեք, վրան շաքար լցրեք ու մի քանի ժամով դրեք մութ տեղում: Երբ կհայտնվի հյութ՝ քամեք այն ու խմեք՝ օրական 3-5 անգամ, մեկ թեյի գդալ, ուտելուց հետո:

Մասուր

Դանիա. Մրսածության ժամանակ դանիացիները խյուս են պատրաստում մասուրից, որը բացարձակ չեմպիոն է ասկորբինաթթվի պարունակությամբ: Համեմատության համար ասենք, որ մասուրում վիտամին C-ն 18 անգամ շատ է, քան կիտրոնում ու կրկնակի շատ՝ քան սեւ հաղարջում: Օգտակար խյուս պատրաստելու համար պետք է պտուղներից հեռացնել սերմերը, պտուղների վրա տաք ջուր լցնել ու եփել մինչեւ փափկելը: Դրանից հետո պտուղները անցկացնել մսաղացով, ավելացնել շաքար (1 կգ-ին պետք է 150-200 գ շաքար), լավ խառնել ու եռման հասցնել:

Էվկալիպտը հեշտացնում է շնչառությունը

Բրազիլիա . Այս երկրի բնակիչները մրսածության ժամանակ էվկալիպտից թեյ են թրմում: էվկալիպտի տերեւները եթերային յուղեր ու ցինեոլ են պարունակում, որը թոքերից հանում է խորխը ու հեշտացնում քթով շնչելը: Էվկալիպտի մի քանի տերեւի վրա ( կարելի է նաեւ չոր ) տաք ջուր լցրեք, ավելացրեք լայմի հյութ ու 2-3 տերեւ անանուխ:

Երիցուկը հարբուխի դեմ

Շվեյցարիա . Այդ երկրում շատ տարածված են երիցուկով ինհալյացիաները, քանի որ երիցուկը հակաբորբոքային վառ էֆեկտ ունի: Ինհալացիաները հատկապես օգտակար են հարբուխի, տրախեիտի ու բրոնխիտի դեպքում: Մեկ լիտր եռման ջրի մեջ մի բուռ երիցուկի ծաղիկ լցրեք ու թողեք մի քիչ սառչի: Հետո սրբիչով փակեք ու շնչեք բուժական գոլորշին: Բուժակարգի տեւողությունը 10-15 րոպե է: Ուշադրություն՝ գոլորշին պետք է տաք լինի, բայց չայրի:

Աղբյուրը՝ Liza.ua

13.01.16 | հասարակություն