Ինչպես ապրել, այլ ոչ թե գոյատևել ճգնաժամի շրջանում

Մենք մի հրաշք հոդված ենք գտել և խորհուրդ ենք տալիս այն կարդալ ու փոքր-ինչ մտորել դրա շուրջ:

Գոյություն ունեն երկու շատ մոտ (սակայն բավականին տարբեր) սպառման բնութագրեր`քանակ և որակ։ Ժամանակակից մարդը բավականին կախված է դրանցից, սակայն եթե առաջինը կարելի է և նույնիսկ պետք է նվազեցնել, ապա երկրորդի դեպքում պետք է զգույշ լինել։

Գնումները որպես սփոփանք, որպես կյանքը գեղեցկանելու միջոց՝ հանուն սեփական կարգավիճակն ընդգծելու, իհարկե, հրաշալի են։ Սակայն հասուն մարդը լիովին ունակ է  որոշ ժամանակով դադարել գնել ամեն բան, ինչը տեսականորեն տեղավորվում է նրա բյուջեի շրջանակներում, և սկսել տնտեսել առանց այն զգացումի, որ նա անհաջողակ է։ Երբ գումարը սկսում է չբավարարել, պարզ է դառնում, որ առանց դեպրեսիայի մեջ ընկնելու շատ բաներից կարելի է հրաժարվել․ դա սպառման քանակի նվազեցումն է։

Սակայն վախեցած կենդանու բնազդը ավելին է պահանջում՝ «Շատ մի ծախսիր։ Գնիր էժանը։ Պաշարիր սնունդը։ Ստամոքսդ մի լավ լցրու»։

Երկարատև տնտեսումից և միատեսակ սննդից մենք հոգնում ենք, և կարծես ստիպված գնումներ ենք կատարում, սակայն էժան, որևիցե չինական ինտերնետ-խանութում։

Տասը դոլարանոց գնումներն աննկատ վերածվում են հարյուր դոլարների, իսկ հետո փոստը բերում է անպետք «աղբով» տուփեր, որոնցից ամեն երրորդը գրեթե հարմար է լինում, քսանից մեկը՝ գերազանց, և հեշտությամբ կարելի է հաշվարկել, թե ինչքան ենք մենք իրականում ծախսել՝ հաշվի առնելով այդ աղբ-գնումները։

Եվ մեկ-երկու ամսից դուք նայում եք ինքներդ ձեզ՝ գիրացած, տխուր, տգեղ հագնված և այնուամենայնիվ կիսադատարկ դրամապանակով։ Այո․․․ինչ-որ բան այն չէ։ Դուք վախեցաք և նվազեցրեցիք կյանքի որակն ավելի, քան պահանջվում էր։ Փորձեք պարզել, թե ինչքան եք ծախսում ձեր կերպարը պահպանելու համար, և ինչքան՝ ուրախ կյանքի համար, և տարբեր կերպ պլանավորեք այս ծախսերը։

Իսկ այ թարմ վարունգ պետք է գնել։ Ոչ, դիմակ պատրաստելու համար չէ, այլ ուտելու։ Թող ձեր առօրյա սնունդը որակյալ լինի, կարծես դուք ջերմ  և անվտանգ տանն եք նստած (աղցաններ, միրգ, ապուրներ), այլ ոչ թե քայլում եք այրվող հողի վրայով։ Հանկարծ կարող է պարզվել, որ իսկապես ոտքերի տակ ոչինչ չի այրվում։

Ամենակարևոր ռեսուրսն ու մեծ ճոխությունը, որոնք հիմա հասանելի են, դա ձեր էներգիան է, ինտելեկտը, առողջ մարմինն ու կայուն միտքը․ նրանց սնել և պահպանել է պետք։ Տագնապը, ձևականությունն ու ծուլությունը պետք չէ սնել։ Լավ կլիներ, որ այդ երկուսը չշփոթեիք։

Աղբյուրը՝ Cosmo

09.02.16 | հասարակություն