Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես աչքերի վրա գեղեցիկ սլաքներ նկարել

Աչքերի վրա գեղեցիկ սլաքները վիզաժի արվեստի իսկական ստեղծագործություն է: Իդեալական սլաքները պետք է ոչ միայն նույն երկարությունն ու նույն հաստությունն ունենան, այլեւ նեղանան ու լայնանան երկու կոպերի նույն մասում: Ստանդարտից թեթեւակի շեղումն անգամ կփչացնի ամբողջ տպավորությունը:

Աչքերի վրա գեղեցիկ սլաքներ նկարելու սխեմաներ կարելի է գտնել բազմաթիվ բյութի բլոգներում՝ լուսանկարների կամ տեսագրված դասերի ձեւով:

1.Եթե դուք նոր եք սովորում վիզաժի արվեստը, ավելի լավ է սովորական աչքի մատիտ ընտրեք

2. Սլաքները «մերկ» կոպի վրա մի նկարեք՝ դրանք գռեհիկ տեսք կուեննան: «Գլյանցային» շպարի տպավորություն ստեղծելու համար կոպերի վրա պետք է նախապես ստվերաներկ քսել: Արդեն նկարված սլաքների վրայից էլ է պետք մեկ անգամ եւս ստվերաներկ քսել՝ դրանից տպավորությունն ավելի կուժեղանա:

3. Աչքերի վրա գեղեցիկ սլանքներ նկարեք միայն սեղանի վրա արմունկը հենած դիրքում, դա թույլ կտա հավասար ու հստակ գիծ քաշել: Իսկ առանց ձեռքը հենելու սլաքներ նկարելը նույնիսկ պրոֆեսիոնալի համար անիրագործելի խնդիր է:

Աղբյուր krasotavnytri.ru

24.10.15 | հասարակություն