Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես աշխատավայրում հաղթահարել ձանձրույթը

1. Օրը սկսեք հաճելի ճանապարհով 

Մեզանից շատերի համար ձանձրույթը սկսվում է ոչ թե աշխատավայրում, այլ երբ մենք ճամփա ենք ընկնում դեպի աշխատավայր, հատկապես եթե այդ վայրը մոտ չէ: 

Խցանման մեջ անգործության ժամանակը կամ մետրոյում թեժ ժամին սեղմված գնալն արդեն ձանձրույթ է առաջացնում եւ փչացնում է տրամադրությունն  ամբողջ օրվա համար: Նախապես պատրաստվեք ամենօրյա ճանապարհին. ներբեռնեք ձեր սիրած երաժշտությունը, աուդիոգիրքը կամ էլ օտար լեզվի պարապմունքները եւ վստահ եղեք, չեք նկատի, թե ինչպես կթռնի ժամանակը եւ ինչպես այն օգտակար եղանակով կանցկացնեք եւ կտրամադրվեք աշխատանքի: 

2.  Ընդունեք ձանձրույթը. այն նպաստում է ստեղծագործելուն  

Այո, հենց այդպես, որքան էլ անհեթեթ հնչի: Դա հատկապես վերաբերում է նրանց, ում աշխատանքը կապված է ստեղծագործելու հետ կամ «ուղեղային գրոհ» է պահանջում: Հաջորդ անգամ, քանի դեռ ոչ մի կարեւոր բան տեղի չի ունենում, ձեր ուղեղին թույլ տվեք թափառել,  տրվեք այդ ազդակին: Ձանձրույթը, ցրվածությունը եւ այսպես կոչված դադարները կենսական կարեւորություն ունեն առողջ ապրելակերպի համար: Ի վերջո, դուք պարտավոր չեք օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր մարտնչել: Մենք աշխատում ենք ապրելու համար, ոչ թե ապրում ենք, որ աշխատենք:  

3. Ազատվեք աշխատանքից

Երբեմն ձանձրույթը այն է, ինչի մասին պետք է լրջորեն մտածել: Եվ գուցե դուք զարմանքով նկատեք, որ ձեր ներկայիս աշխատանքը հոգեւոր առումով ավելի շատ վերցնում է, քան տալիս: Դա մի բան է նշանակում. եկել է ժամանակը որեւէ նոր բան փնտրելու: Սակայն եթե դուք վստահ չեք, թե դա իրոք այդպես է, փորձեք սկզբի համար օգտվել վերոհիշյալ խորհուրդներից, որպեսզի հետո հանգիստ խղճով ինքներդ ձեզ ասեք. ես արել եմ այն ամենը, ինչ կարող էի:   

 

Աղբյուրը` MyJane.ru

21.06.16 | հասարակություն