Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես աղջկան սիրահարեցնել քեզ

Խորհուրդ № 1

Մի հանձնվիր: Պատահում է, որ աղջիկը սկզբում խուսափում է քեզնից, բայց մի հուսահատվիր: Աղջիկն ուշադրություն կդարձնի քեզ վրա, եթե քո զգացմունքներն անկեղծ լինեն եւ ամրապնդվեն գեղեցիկ սիրահետմամբ եւ ուշադրության նշաններով:  Քո կողմից ուշադրության նշանները եւ սիրահետումը պարտադիր չէ, որ թանկարժեք լինեն, բայց անպայման պետք է գեղեցիկ լինեն:   Արժե հիշել ծաղիկների մասին, պատուհանի տակ սերենադների, սիրային նամակների, բայց չի կարելի մոռանալ, որ քո արարքները անսովոր եւ հիշվող լինեն:   

Խորհուրդ  № 2

Տղամարդ եղիր: Աղջիկները չեն սիրում թույլ տղաներին` նրանց, ում կարելի է «հարմարեցնել» իրեն:  Բայց զիջողականությունը եւս շատ կարեւոր է աղջկա հետ հարաբերություններում. նրան դուր կգա, եթե  որոշ իրավիճակներում նա լինի առաջնորդը քո փոխարեն: 

Խորհուրդ № 3

Ավելորդ ոչինչ մի խոստացիր եւ միշտ խոսքիդ տերը եղիր: Աղջիկներին դուր են գալիս վստահելի տղամարդիկ, նրանց հետ աղջիկներն իրենց պաշտպանված են զգում: 

Խորհուրդ № 4

Չարժե աղջկան խաբել այն մասին, թե ով ես իրականում: Աղջիկները զգում են, թե իրենց երբ են խաբում եւ ատում են սուտը:  Եթե աղջիկը հասկանա, որ դու իրեն խաբում ես, համարիր, որ խաղն ավարտված է:   Աղջիկները գնահատում են անկեղծությունն ու ազնվությունը տղաների մեջ, որոնց համար կարեւոր է հարաբերություններում վստահությունը:  

Խորհուրդ № 5

Եթե ուզում ես աղջկան սիրահարեցնել քեզ, մի մոռացիր հագուստիդ եւ սանրվածքիդ մասին, հետեւիր անձնական հիգիենայիդ: Աղջիկը կնկատի քո արտաքին տեսքի բոլոր թերությունները, որովհետեւ ինքը շատ ժամանակ է հատկացնում դրան: Որքան ավելի խնամված տեսք ունենաս, այնքան ավելի մեծ կլինեն աղջկան քեզ սիրահարեցնելու շանսերը:  

Խորհուրդ № 6

Ինտիմ հարաբերությունները շատ կարեւոր են աղջկա սիրտը գրավելու ճանապարհին:  Աղջիկը ինտիմ հարաբերություններն ընկալում է ոչ միայն ֆիզիկական տեսանկյունից, այլեւ հուզական: Ծայրաստիճան զգույշ մոտեցիր անկողնում եւ դրանից դուրս աղջկա զգացմունքներին: Հաշվի առ քո ընտրյալի սեռական նախընտրչությունները, բաց եւ անկեղծ եղիր: 

Աղբյուրը` Cosmo.ru

16.09.16 | հասարակություն