Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ազատվել քթի վրայի սեւ կետերից

Կորյակներ կարող են առաջանալ նաեւ չոր մաշկ ունեցող աղջիկների դեմքին, երբ դրա վրա կեղտ ու փոշի է կուտակվում:

Եվ այսպես դիմակների օգնությամբ մաքրում ենք քթի վրայի սեւ կետերը

Սեւ կետերի դեմ դիմակների ներգործության սկզբունքը շատ պարզ է. այն թափանցիկ թաղանթի պես քսվում է նախապատրաստված մաշկի վրա, իսկ հանելիս քաշում հանում է ծակոտկիների ողջ պարունակությունը: Պարտադիր չէ հատուկ միջոցներ գնել դեղատնից, չէ՞ որ դրանք կարելի է հեշտությամբ կարելի է պատրաստել նաեւ տանը. օրինակ՝ ձվի սպիտակուցից.

Սպիտակուցը լավ հարեք ու քսեք խնդրահարույց տեղերի վրա, վերեւից թղթե անձեռոցիկներ դրեք ու ու դրանց վրա եւս մեկ շերտ ձվի սպիտակուց: Ձգտեք, որ շերտերը հնարավորինս յուղոտ ստացվեն: Թողեք, որ դիմակը չորանա (20-30 րոպե) ու կտրուկ շարժումով անձեռոցիկները հանեք դեմքից: Որքան արագ հանեք անձեռոցիկները, այդքան լավ արդյունք կլինի:

Նաեւ խորհուրդ է տրվում կաթից (100 մլ բավական է) ու մի գդալ ժելատինից պատրաստված տնական դիմակը: Կաթը տաքացրեք ու ժելատին ավելացրեք: Կես ժամից դրեք այն եռացող ջրով կաթսայի վրա ու խառնեք մինչեւ ժելաատինը լուծվի: Թողեք որ զանգվածը սառչի, նախապատրաստեք մաշկը, մաքրեք շպարը, լվացվեք: Դիմակը հաստ շերտերով քսեք խնդրահարույց մասերի վրա: Կես ժամից հանեք այն՝ սկսելով ծնոտի մասից: Հանելուց հետո լվացվեք ու խոնավացնող քսուք քսեք:

Սեւ կետերի դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվում սպիտակ կավը, որը կարելի է փոշու տեսքով գնել ցանկացած դեղատնից: Փոշին խառնեք ջրի հետ, որպեսզի բավականաչափ խիտ զանգված ստացվի, ու այն քսեք խնդրահարույց մասերի վրա՝ խուսափելով աչքերի ու շուրթերի հատվածից: 15 րոպեից կարելի է լվանալ դիմակը:

Եվս մեկ միջոց. մաշկի վրա 20 րոպեով կեֆիր քսեք: Իր մեջ պարունակվող հատուկ թթուների շնորհիվ, այն ունակ է լուծել մաշկի ճարպը՝ ազատելով սեւ կետերից: Նման դիմակը հատկապես արդյունավետ է, եթե դու յուղոտ կամ կոմբինացված մաշկ ունես:

Սննդի սոդան նույնպես քեզ պետք կգա: Սոդան լցրու ջրի մեջ ու ստացված զանգվածը 40 րոպեով քսիր դեմքիդ: Խորհուրդ է տրվում նման դիմակը կրկնել շաբաթական երկու անգամ՝ մեկ ամիս շարունակ: Ինչպես ասում են՝ էժան ու որակով:

Սեւ կետերի դեմ դիմակներ կարելի է պատրաստել նաեւ վարսակաշիլայի փաթիլներից, սալիցիլաթթվից ու կիտրոնի հյութից:

Աղբյուրը՝ Cosmo

11.02.16 | հասարակություն