Ինչպես ազատվել սթրեսից

1. Որեւէ նոր բան սովորել

Հաճախ մենք սթրեսային վիճակի մեջ ենք ընկնում, երբ մեր կյանքում ոչինչ չի փոխվում: Այլ կերպ ասած, ամեն ինչ մեզ ձանձրացնում է եւ մենք նոր գիտելիքների, տեսարանների, համայնապատկերների պակաս ենք ունենում: Սթրեսային ճահճից դուրս գալու համար անհրաժեշտ է մեր ուղեղին նոր սնունդ տալ մտորումների համար, նոր հետաքրքիր փաստեր այն մասին, թե ինչ կա աշխարհում:

2. Հետաքրքիր վայրերում լինել

Մենք զարմանալի աշխարհում ենք ապրում: Եվ ինչ լավ կլիներ այցելել նրա ամենագեղեցիկ անկյուններ: Ճանապարհորդությունը հրաշալի թերապիա է:

3. Բնության թերապիայով զբաղվել

Հիշեք, թե երբ եք վերջին անգամ բնության գրկում կամ անտառում եղել: Նման ժամանցը հանգստացնում է, կարգի է բերում մտքերը, թարմացնում է եւ երկար ժամանակով առույգություն է պարգեւում: Զբոսանքները կօգնեն ամեն ինչից հանգստանալ, դուրս գալ բետոնե ջունգլիից եւ սնվել բնության ձայներով եւ պատկերներով:

4. Ուրախանալ, հիմարություններ անել եւ շատ, շատ ծիծաղել

Երբ մարդը սթրես է ապրում, նրա ծիծաղը բոլորովին չի գալիս: Բայց այստեղ հակառակ սկզբունքն է գործում. սկսեք ծիծաղել եւ սթրեսը կնահանջի: Ապացուցված է, որ ծիծաղաթերապիան օգնում է բուժվել տարբեր հիվանդություններից եւ ավելի հեշտորեն դիմանալ ծանր ժամանակներին:

5. Մեդիտացիա անել եւ մտորել

Սթրեսից, տագնապից եւ նյարդայնությունից ազատվելու համար կարելի է մեդիտացիա անել: Մտորել կյանքի մասին: Ամեն օր տասը րոպեանոց պրակտիկան կօգնի իրեն ավելի հանգիստ, ինքնավստահ զգալ եւ հաջողության հասնել գործերում:

6. Կենդանիների հետ շփվել

Կենդանիներին հետեւելը լիցքաթափում է եւ հրաշալիորեն հանում է հոգնածությունը: Եթե դուք տնային կենդանի ունեք կամ ակվարիումի ձուկ, դուք հրաշալի գիտեք դա: Նման մեթոդը կօգնի ներդաշնակություն ձեռք բերել, ուշադրություն, հավասարակշռություն եւ ներքին հանգիստ:

7. Վերջ տալ անհանգստանալուն

Երբեմն արժե առօրյա գլուխկոտրուկները թողնել եւ զբաղվել ստեղծագործելով: Շատ հանգստացնում է նկարելը, գունավորելը, ձեռագործով զբաղվելը: Դրական է նաեւ սպորտով, յոգայով զբաղվելը: Դա ոչ միայն ազատում է սթրեսից, այլեւ օգտակար է մեր առողջության համար:

Աղբյուրը` Cosmo.ru

22.09.16 | հասարակություն