Ինչպես ազատվել մուգ կետերից ընդամենը 3 օրվա ընթացքում.168.am

168.am. Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի՝ մաշկի, իսկ կարտոֆիլն օգտակար է համառ մուգ կետերի դեմ պայքարում։

 

Բաղադրիչներ

 

1 կարտոֆիլ

կես բաժակ նռան հատիկներ

կես կիտրոն։

Պատրաստման եղանակը

 

Մաքրեք կարտոֆիլի կեղևը, անցկացրեք քերիչով։

Ավելացրեք նռան սերմերն ու 1 ճաշի գդալ ջուր, խառնեք հարիչով։

Ավելացրեք կիտրոնի հյութը։

Ստացված խառնուրդը լցրեք հատուկ տարաների մեջ, որոնք նախատեսված են սառույց պատրաստելու համար։

5-6 ժամ թողեք սառնարանում։

Ստացված սառույցները քսեք մաշկի վնասված հատվածին, լվացեք սառը ջրով։

Լավագույն արդյունքի հասնելու համար կարող եք օրվա ընթացքում 1-2 սառույց օգտագործել։

01.12.17 | քաղաքականություն