Ինչպես ազատվել անքնությունից

Խնդիր 1

Ինչ անել. օդափոխել սենյակը, անկողնու մուգ սպիտակեղենը փոխարինել սպիտակով . այն հանգստացնող ազդեցություն է ունենում: Գուցե նույնիսկ փոխել ներքնակը. անքնության դեմ պայքարում բոլոր մեթոդներն ընդունելի են:  Քնից առաջ ծեսեր ստեղծել: Բանականությանը եւ մարմնին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի   «աշխատանքի» ռեժիմից անցնեն «հանգստի» ռեժիմի, այդ պատճառով ավելի լավ է նախապատրաստությունը սկսել քնից մեկ ժամ առաջ:  Տաք լոգանք ընդունեք. դա հանում է մկանների լարվածությունը, լիցքաթափող երաժշտություն լսեք, կարդացեք: ՄԻ   ծանրաբեռնվեք  սարքերով, ՄԻ աշխատեք,  Մի նայեք հեռուստացույց, Մի կերեք  անկողնում: Ձեզ սովորեցրեք, որ ննջարանը միայն հանգստի սենյակ է: 

Խնդիր 2

Ինչ անել. ամեն ինչ դեն նետել գլխից: Բառացիորեն: Բացասական հույզերը փոխանցեք թղթին. գրեք այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է ձեզ: Նոթատետրը փակելով, նույնիսկ եթե չբաժանվեք տագնապալի մտքերից, գոնե ժամանակավորապես կհետաձգեք դրանք մինչեւ առավոտ: 

Անքնության դեմ պայքարի եւս մեկ միջոց. եթե չեք կարող վերջ տալ մտածելուն, գոնե ձեզ ստիպեք լավ բանի մասին մտածել: Պատկերացրեք ձեր ցանկությունները, պատկերացրեք երջանիկ ապագան եւ 15 րոպեից այնքան կերազեք, որ կքնեք: 

Խնդիր 3

Ինչ անել. վերջնականապես արթնանալ, որպեսզի նորից քնեք եւ առանց դեղերի: Եթե  12-15 րոպե է անցել, իսկ դուք դեռ արթուն եք, նշանակում է` չի հաջողվի անքնությունից ազատվել պարզ միջոցով: Հրաշքի մի սպասեք, վեր կացեք անկողնուց: Շեղվեք, զբաղվեք հանգիստ եւ չափավոր որեւէ բանով: Ես նման դեպքերում սկսում եմ իմ պահարանը դասավորել. դա ամենահետաքրքիր զբաղմունքը չէ (այլ զբաղմունք մեզ պետք էլ չէ գիշերվա կեսին), բայց բավականաչափ հոգնեցնող է, որ նորից ուզենաք քնել:

 

Աղբյուրը` MyJane.ru

06.09.16 | հասարակություն