Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ազատվել աղքատությունից

Հարստանալու համար պետք է պահպանել հետեւյալ հասարակ կանոնները.

Ձեր յուրաքանչյուր խնդիրը պետք է լուծել ամենակարճ ժամկետում, այդ դեպքում խնդրի լուծման համար սովորաբար ավելի քիչ ջանք կպահանջվի: Եղեք վճռական: Քիչ երկմտեք ու գործի անցեք:

Քիչ աշխատեք որեւէ մեկի համար: Որքան շատ եք աշխատում, այդքան վատ եք ապրում: Խոսքն իհարկե այն դեպքերի մասին չէ, երբ ձեր սիրելի գործով եք զբաղված, այլ ան դեպքերի երբ աշխատանքը ստրկության է նմանվում:

Եթե դուք մտադիր եք փող ունեալ, շուկա հանեք որեւէ արժեքավոր բան ու մարդիկ իրենք Ձեզ փող կտան: Իսկ ահա փողի քանակը կախված է նրանից, թե որքան համոզիչ կնկարագրեք այդ իրի արժեքը:

Աշխատեք միայն հանուն ձեր շահի: Մոռացեք կորպորատիվ շահի ու ֆիրմային հավատարիմ լինելու մասին կոչերը: Ֆիրման միշտ փող է դիզում Ձեր հաշվին, հակառակ դեպքում ձեզ այնտեղ չէին պահի:

Մտածեք այն մասին, թե ինչպես ամսական 50 000 դոլար վաստակեք: Կամ գուցե ավելի շատ: Բայց հաստատ՝ ոչ ավելի քիչ:

Փողը Ձեզ մոտ կգա ուրիշ մարդկանց միջոցով: Դրա համար շատ շփվեք մարդկանց հետ:

Աղքատ շրջապատը ձեզ միշտ քաշում է դեպի աղքատություն: Նույնիսկ հարուստ մարդիկ միշտ կունենան «ազգականներ, ընկերներ ու այլ ողորմողներ», որոնք կարող են Ձեզ արագ զրկել ձեր փողերից, եթե չկարողանաք ժամանակին հեռու մնալ նրանցից: Եթե դուք դեռ աղքատ եք, Ձեր շրջապատում պարզապես չեն սիրում, չեն հարգում ու ոմանք նույնիսկ ատում են հարուստներին: Միշտ պետք է շփվել Հաղթողների ու Լավատեսների հետ: Հենց այդպես՝ մեծատառով՝ Հաղթողների ու Լավատեսների:

Դուք կաղքատանաք, եթե խուսափեք պատասխանատվությունից

Եթե քիչ փող ունեք՝ ուրեմն պետք է բիզնես սկսեք: Եթե փող առհասարակ չունեք, ուրեմն պետք է անհապաղ բիզնես սկսեք, հենց հիմա: Փնտրեք խնդիրներ ու դրանք լուծելու ճանապարհներ գտեք: Ամենահաջող լուծումները բիզնես նախագծերի վերածեք ու ներկայացրեք ներդրողներին:

Հսկայական հարստության տանող ճանապարհը անցնում է պասիվ եկամուտի միջով: Եկամուտ, որը գալիս է առանց Ձեր ավելորդ ջանքերի: Ստեղծեք պասիվ եկամուտի աղբյուր ու վայելեք ձեր կյանքը:

Ուսումնասիրեք աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրություններն ու մտքերը

Պատասխանեք հետեւյալ հարցերին «Ո՞վ եմ ես,ինչո՞վ եմ ես առանձնահատուկ, ո՞րն է իմ կյանքի իմաստը, ինչո՞վ կզբաղվեի, եթե շատ փող ունենայի»: Միայն թե անկեղծ պատասխանեք: Այն ուժը, եռանդը, կիրքը, որը կստանաք այս հարցերի պատասխաններից, ձեր սեփական կյանքի իմաստի գիտակցումից՝ պարզապես ամենակարող են:

Ձեր Կյանքում ամենակարեւորը Երազանքներն են: Երազել ու հավատալ, որ երազանքները կիրականանան: Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է երազել:

Օգնեք մարդկանց: Ոչ թե հանուն փողի, այլ սրտանց: Միայն թե այն մարդկանց, ում Դուք ինքներդ եք ուզում օգնել: Պարտադիր չէ, որ նրանք ձեր ազգականները կամ էլ ծանոթները լինեն:

Հաճոյախոսություններ արեք: Պարզապես փողոցում նկատեք կնոջ գեղեցիկ սանրվածքը, տղամարդու գեղեցիկ, մարզական կազմվածքը, կամ ուրիշ առիթներ գտեք գովասանքի համար: Դա կբարձրացնի նաեւ Ձեր ինքնագնահատականը:

Ձե հաղթանակների համար օրագիր պահեք: Վիրավորանքներն ու պարտությունները 7-12 անգամ ավելի երկար են հիշվում, քան հաղթանակներն ու հաջողությունները: Երբ հուսահատվում եք՝ վերընթերցեք այդ օրագիրը:

Եվ վերջին խորհուրդը՝ երբեք, երբեք մի հանձնվեք: Ցանկացած թշնամու հետ (իսկ աղքատությունը ցանկացած մարդու թշնամին է) պետք է պայքարել մինչեւ վերջ, առանց խղճմտանքի՝ թշնամու կամ էլ ինքներդ ձեր նկատմամբ:

 

Աղբյուր՝ Klubber

13.01.16 | հասարակություն