Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպե՞ս շպարվել ամռանը. տարբերակներ եւ խորհուրդ` մասնագետից

Ամռան սկսվելուն պես` մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել սեփական մարմնի հանդեպ եւ խուսափել արեւի տակ շատ մնալուց, որպեսզի այրվածքներ չստանանք եւ վնաս չպատճառեք առողջությանը: Սա վերաբերում է նաեւ մեր դեմքին: Գաղտնիք չէ, որ դեմքը, ինչպես մարմինը, յուրահատուկ խնամքի կարիք ունի եւ հատկապես ամռանը: Արեւի վնասակար ճառագայթները, տապը, ինչպես նաեւ ծանր կոսմետիկան կարող են վնաս հասցնել դեմքի մաշկին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դիմահարդար Սոֆա Աղալոյանն ասաց, որ խորհուրդ չի տալիս աղջիկներին չափից դուրս շատ կոսմետիկա օգտագործել առօրյայում, սակայն եթե խնջույքի են մասնակցում կամ որեւէ այլ երեկոյի, ապա միայն օրվա այդ ժամանակահատվածի համար կարող են շքեղ շպար անել:

Ամառային դիմահարդարման մեջ մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել շրթներկի երկու երանգ` վառ վարդագույն եւ դեղձագույն:

Նա խորհուրդ տվեց նաեւ օգտագործել համեմատաբար թեթեւ տոնային քսուկ կամ դիմափոշի:

Շուշան Շ.

08.07.15 | հասարակություն