Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպե՞ս հաղթահարել դավաճանությունը

Դավաճանությունը ցավ եւ հիասթափություն է բերում հատկապես այն մարդուն, որը ոչ մի կերպ չէր սպասում դա: Ուղեղը փորձում է գիտակցել պատահածը, սիրտը պայթում է անարդարությունից, իսկ մարմինը չի ցանկանում ընդունել արդեն օտար մարդու փաղաքշանքները: Ինչպե՞ս արժանապատվությամբ հաղթահարել դավաճանությունը ու միաժամանակ, եթե ցանկություն ունեք, պահպանել հարաբերությունները: Դավաճանության յուրահատուկ թերապիայի  8 փուլ գոյություն ունի: 

Փուլ 1. Ցնցում, սթրես, ժխտում

Սովորաբար մի քանի րոպեից մինչեւ մի քանի օր է տեւում:  Եթե կինն ընդամենը կասկածում է դավաճանություն, կջանա ամուսնու համար արդարացում գտնել, կցանկանա նրան արդարացնել իր աչքում:  Բայց ամուսնու խոստովանությունները ոչ միշտ են դավաճանության ուղղակի ապացույց.  «Ինչե՞ր ես հորինում: Քեզ կորցրե՞լ ես, թանկագինս»: Ցնցումը թույլ չի տալիս սթափ մտածել: Ինչպե՞ս հաղթահարել դավաճանությունը:

Փուլ  2. Ինքն իր վրա չարացածություն

Կինը սկսում է ամուսնու դավաճանության պատճառն իր մեջ փնտրել:  Հաճախ այդ փուլը մի քանի ժամում անցնում է, բայց կարող է նաեւ մի քանի շաբաթ ձգվել, երբեմն նույնիսկ` ավելի երկար: Աղջիկը փորձում է վերլուծել սեփական արարքները, խոսքերը, գնահատել իր արտաքինը եւ կյանքի տարբեր ոլորտներում իր կարողությունները: Նա իրեն է վերագրում պատասխանատվությունը նրա համար, որ սիրելին ուրիշին է նախընտրել: Ցանկալի է հնարավորինս արագ հաղթահարել այդ փուլը, որովհետեւ ինքդ քեզ փորփրելը խնդիրը չի լուծում, այլ ընդամենը երկարաձգում է այն:

Փուլ  3. Ագրեսիա ամուսնու եւ սիրուհու նկատմամբ

Այդ փուլը կարեւոր է, չէ՞ որ մարդուն անհրաժեշտ է ագրեսիան տեղափոխել իրեն վիրավորողների վրա` իր հոգեբանությունը «գերայրումից» պաշտպանելու համար:  Դա մի քանի շաբաթ է տեւում: Կինը կարիք ունի իր չարությունը ամուսնու եւ սիրուհու վրա թափելու, վրեժ լուծելու ցանկություն է հայտնվում:  Ինչպե՞ս հաղթահարել դավաճանությունը: Բայց եթե ուզում եք պահպանել ամուսնությունը, պիտի ձեզ ավելի զուսպ պահեք, որովհետեւ  սիրուհին ձեր բոլոր գործողությունները կարող է ձեր դեմ օգտագործել. «Նայիր, թե նա ինչպիսին է: Դու հրեշի հետ ես ապրել»:

Փուլ  4. Ապագային նայելու անհնարինությունը 

Դավաճանությունը կնոջը հանում է իր սովորական կենսակերպից:  Եթե երեկ նա վստահ էր իր վաղվա օրվան, ապա այսօր վախենում է նայել ապագային, որովհետեւ հարաբերությունները այլեւս երբեք առաջվանը չեն լինի:  Դավաճանությունը խարխլում է գլխավորը` վստահությունը:  Հատկապես սարսափելի է լինում, երբ տղամարդն առաջարկում է բաժանվել, չէ՞ որ այդ ժամանակ կնոջ կյանքն իրոք կփոխվի:  

Փուլ  5. Ամեն ինչ իր տեղը վերադարձնելու ձգտումը

Մեր հոգեբանությունը կայունություն ու հարմարավետություն է փնտրում, դրա համար էլ կինը լցվում է ամուսնու հանդեպ սիրո զգացումով:  Այո, ատելությունն արդեն անցել է եւ կինը պատրաստ է ներել դավաճանությունը, միայն թե սիրելին կողքին լինի, ինչպես նախկինում:  Դավաճանությունն ինչ-որ առումով օգնում է վերաիմաստավորել իրար հանդեպ վերաբերմունքը եւ հասկանալ, թե ձեզ համար որքան կարեւոր ու անհրաժեշտ է այդ մարդը:  

Փուլ  6. «Ոչ» անցյալին

Այս փուլում, եթե ամուսնությունը պահպանվել է, ամուսինները փորձում են նորից կառուցել հարաբերությունները: Բայց կնոջ համար բարդ է հավատալ ամուսնուն, նա անընդհատ ուզում է ամուսնուն հանդիմանել դավաճանության համար, վերահսկել ու նոր երդումներ պահանջել:  Ավելի լավ է զսպել ձեզ, վիրավորանքի ծայրահեղ զգացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Վատ չի լինի չարությունն այլ հունով տանել, օրինակ` ինքն իրենով զբաղվել  (սպորտ, ճիշտ սնունդ, ոճայնություն եւ այլն): Եթե զույգը բաժանվել է, այդ փուլը կնոջ համար մարտահենադաշտ է հանդիսանում ինքն իրեն նորից ընդունելու եւ այլ կյանք սկսելու համար:   

Փուլ  7. Հյուծում

Այդ փուլը վրա  է հասնում դավաճանությունից կես տարի անց: Ամուսինները հոգնել են պայքարելուց, ինչ-որ բան ապացուցելուց, հաշտվելուց ու ներելուց:  Նրանք բարոյապես եւ ֆիզիկապես հյուծված են:  Նրանք անտարբեր են դառնում. կինը ամուսնուն ընտանիք վերադարձնելու ուժ չունի կամ էլ, եթե ամուսինները բաժանվել են, հարաբերություններում սառնություն է հայտնվում:  Անհրաժեշտ է ուղղակի վերապրել այս փուլը: Եվ, իմիջիայլոց, չարժե լուրջ որոշումներ ընդունել դավաճանությունը հաղթահարելու մասին:

Փուլ  8. Եզրահանգումներ

Կեսից մեկ տարվա ընթացքում տղամարդն ու կինը եզրահանգումներ են անում. արժե՞, որ շարունակեն հարաբերությունները, կկարողանա՞ն վստահել իրար, կկարողանա՞ն իրար սիրել, աջակցել եւ այլն: Արդյունքում նրանք կամ վերջնականապես կբաժանվեն կամ էլ ավելի ամուր միություն կկազմեն: 

 

Աղբյուրը՝ ladylike.by

01.11.15 | հասարակություն | աստղերը սպորտ