Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպե՞ս կռահել մարդու տրամադրությունը զգեստի գույնից

Զրուցակից կարմիր զգեստով- ուշադրության պակաս

Պատրաստվեք շարունակ լսելու: Շռայլեք հաճոյախոսություններ: Ձեր ծրագրով նա կհետաքրքրվի այն դեպքում, եթե դա հնարավորություն է ցուցադրելու իրեն:

Զրուցակից կապույտ զգեստով- որոշման փնտրտուքի մեջ

Պրոֆեսիոնալների սիրելի գույնը: Կապույտի մեղմ ալիքը հանդարտեցնում է միտքը եւ օգնում է կենտրոնանալ: Այնպես որ համարձակորեն քննարկեք թվեր, սխեմաներ, խոսեք կարճ եւ հստակ, ներկայացրեք փաստեր:

Դեղին զգեստով զրուցակիցը սիրում է շփումը

Հանդիպելով արեւային գույնի սիրահարի` համարձակորեն ապավինեք ընկերական շփմանը: Խոսեք ստեղծագործական գաղափարների մասին: Բայց եթե նա դեղինը համադրել է սեւին, զգուշացեք, նրա տրամադրությունը խիստ փոփոխական է:

Կանաչ զգեստով զրուցակիցը ձգտում է ներդաշնակության
Եթե մարդը սիրում է հագնել կանաչ զգեստ, դա հուշում է հանգստությանը հակված լինելու մասին: Զվարճալի միջոցառումներով նրան չես հրապուրի, իսկ տրամադրող միջավայրում խաղաղ երեկո անցկացնելու միտքը նրան դուր կգա: Նման մարդու հետ բանակցելիս զսպեք բուռն հույզերը, խոսեք հանդարտ եւ անշտապ:

Զրուցակից՝ մանուշակագույն զգեստով— կյանքի իմաստի փնտրտուքի մեջ
Մանուշակագույնը նախընտրողները հոգեւոր, բովանդակալից, ինքնաբավ մարդիկ են: Նրանք սիրում են փորփրել սեփական ներաշխարհը: Նման մարդկանց հետ հետաքրքիր է քննարկել հոգեւոր զարգացման եւ կյանքի իմաստի փնտրտուքի մասին թեմաներ: Նրանք նաեւ հաճույքով ժամանակ կանցկացնեն՝ զրուցելով էկոլոգիայի, սննդի եւ շրջակա միջավայրի մասին:

Զրուցակից՝ նարնջագույն զգեստով – զվարճանքի եւ հաճույքի ձգտում
Համարձակորեն արծարծեք ֆիզիկական հարմարության թեմաներ` սնունդ, խմիչք, տուն եւ այլն: Բայց եթե զրուցակիցը նարնջագույնը համադրել է սեւին, նրան մտահոգում են անախորժությունները:

Զրուցակից՝ վարդագույն զգեստով — քնքշանքի եւ սերնդի շարունակության ձգտում
Նման մարդիկ ռոմանտիկ են եւ ամպերում թեւածող: Վարդագույնը նախընտրող աղջկան պետք չեն փաստեր եւ թվեր, այլ միայն գրավիչ պատմություններ:

Սեւազգեստ զրուցակից-տիրելու ձգտում

Զրույցի ընթացքում կարեւոր է ստեղծել հնազանդության պատրանք: Անպայման հիշեցրեք, որ առանց նրա  ամեն ինչ անտեղի է եւ անհնարին: Չի սիրում պատմություններ ուրիշների տպավորիչ դեպքերի եւ ճամփորդությունների մասին. «Մի ծանրաբեռնեք ձեր ուրախությամբ»: Նրանք պատրաստ չեն ընդունելու նորը եւ ստեղծագործականը:

Զրուցակից՝ դարչնագույն զգեստով — նախապատվություն կայունությանը
Նրան հետաքրքրում են հաստատուն, հուսալի եւ հավատարիմ մարդիկ: Ծրագիր առաջարկելիս խոսեք ռիսկերի բացակայության, տեւական եւ կայուն հարաբերությունների մասին:

Սպիտակազգեստ զրուցակից — առանձնահատուկ լինելու ձգտում
Պատրաստ են քննարկել փոփոխությունների մասին, պատրաստ են սովորել: Միայն թե պետք չէ ձեռքերով դիպչել նրանց, իզուր չէ, որ նրանք հագել են սպիտակ զգեստ եւ իրենց կյանքի տվյալ փուլում տրամադիր չեն «գրկախառնությունների» գրեթե անծանոթ մարդկանց հետ:

Զրուցակից մոխրագույն զգեստով— մեկուսացում

Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնի «50 երանգները», ապա տվյալ փուլում մարդն ապրում է թեթեւ դեպրեսիա, «քնկոտ ռեժիմի մեջ» է, ունի էբերգիայի պակաս: Մոխրագույնի կայուն օգտագործումը վկայում է անվստահության եւ բացահայտվելու տագնապի մասին: Մի տվեք ավելորդ հարցեր:

Աղբյուրը` Kleo

06.10.16 | հասարակություն