Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպե՞ս է աշխատանքն ազդում ընտանեկան կյանքի վրա

Եթե դու սովոր ես ձեր հարաբերություններում ծագած բոլոր խնդիրները վերագրել նրան, որ երկուսդ էլ չափազանց շատ եք աշխատում, ապա դու ստիպված կլինես վերանայել քո տեսակետները: Ամերիկյան գիտնականների նոր հետազոտությանը մասնակցել է 285 զույգ, որտեղ երկու ամուսիններն էլ աշխատում են:

Հետազոտողները դիտարկել են նրանց վեց ամսվա ընթացքում ու պարզել, որ այն մարդիկ, որոնք չափից շատ են աշխատում, իրենց ազատ ժամանակն ավելի շատ են անցկացնում ամուսինների հետ: Փաստորեն, նրանք ձգտում են իրենց ազատ ժամանակը հնարավորինս շատ տրամադրել զուգընկերոջը, որպեսզի այդ ձեւով հավասարակշռություն ստեղծեն ու փոխհատուցեն ուշադրության պակասը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ երբ մարդիկ չափից շատ են աշխատում, վաղ թե ուշ նրանք սկսում են հասկանալ, որ իրենք պարզապես ժամանակ չունեն անձնական հարաբերությունների համար, ու դա նրանց մոտ ստեղծում է, գիտնականների խոսքով, «նյարդային լարվածություն»:

Պարզ ասած՝ նրանք իրենց սարսափելի վատ են զգում, քանի որ ոչ ոք չի կարող անընդհատ աշխատել, ոչ մեկին չտեսնել ու շարունակել իրեն երջանիկ զգալ՝ ասես ոչինչ չի պատահել:

Բայց որպես բոնուս՝ չափից շատ աշխատողներն իրենց բառացիորեն վերջին ուժերը տրամադրում են իրենց ամուսինների հետ հարաբերություններին:

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ընտանեկան զույգերը, որոնք իրենց սուղ ազատ ժամանակը իրար հետ են անցկացնում, վերջին հաշվով ավելի ամուր հարաբերություններ են ձեւավորում:

Դրան նպաստում է այդ թանկագին ժամանակի մտածված գործածումը:

Աղբյուր՝  Cosmo

26.01.16 | հասարակություն | մոդա