Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչու՞ են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

Մերժված լինելու վախը։ Տղամարդը չի մոտենում գեղեցիկ կնոջը, քանի որ վախենում է մերժված լինել, ինչը մեծ հարված է նրա արժանապատվությանը։

Տղամարդը կարծում է, որ ինքը դուր չի գա գեղեցկուհուն, քանի որ նա պետք է որ մեծ քանակության երկրպագուներ ունենա, ու ինքը հաստատ նրանցից լավագույնը չէ։

Տղամարդը գրեթե վստահ է, որ նման կինը ունի ամուսին կամ բոյֆրենդ ու չարժե նույնիսկ մոտենալ նրան ծանոթանալու առաջարկով։

Նա չի ուզում սկսել ծանոթությունը գեղեցկուհուն սիրահարվելու վախից՝ նախապես համոզված լինելով, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում։

Տղամարդը վստահ է, որ գեղեցկուհին առանց տարակուսելու կլքի իրեն առանց որեւէ բացատրության, քանի որ ավելի հարմար տարբերակ կգտնի։

Տղամարդը վախենում է գեղեցիկ կնոջ բարձր պահանջներից։ Վախը, որ ինքը չի կարողանա ֆինանսապես գոհացնել կնոջը, կանգնեցնում է նրան։

Շատ տղաների կարծիքով գեղեցիկ աղջիկները հաշվենկատ են ու չեն կարողանում սիրել։

Տղամարդը համարում է, որ գեղեցկուհու սիրտը չի կարող անընդհատ միայն մեկին պատկանալ ու ամենայն հավանականությամբ նա մի գեղեցիկ օր կդավաճանի իրեն։

Տղամարդը վախենում է, որ գեղեցիկ կնոջ ծաղրանքի առարկան կդառնա, ինչը նրա համար մահու չափ սարսափելի է։

Աղբյուր՝ Creu

05.10.16 | հասարակություն