Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչու՞ են հաջողակ մարդիկ արթնանում առավոտյան 4։00-ին

Ինչո՞ւ է առավոտյան շուտ արթնանալը կարեւոր։

Կենտրոնացում . Յուրաքանչյուր զբաղված մարդու օր շատ արագ լցվում է գործերով, այդ պատճառով ուղեղի կենտրոնացում եւ միայնություն պահանջող ամենաարդյունավետ եւ հանգիստ ժամանակը առավոտն է։

Կամքի ուժ. Առավոտյան մարդու մոտ վրա է հասնում ուղեղի ակտիվության եւ գիտակցության մաքրության գագաթնակետը, այդ պատճառով անգամ «բուերի» գործերն ավելի արագ եւ որակով են լուծվում օրվա առաջին կեսին։

Դրական լիցքեր. Հենց առավոտյան ժամերն են հաղորդում ամբողջ օրվա տրամադրությունը։ Այդ պատճառով վաղ արթնանալով եւ ավարտելով բոլոր գործերը՝ ձեր գործունեությունն ավելի մեծ բավարարվածություն կբերի ձեզ, իսկ նպատակներին էլ ավելի հաջողությամբ կհասնեք։

Լուսաբացին արթնանալու միտքը շատերին ստիպում է կծկվել։ Սակայն գոյություն ունի մի քանի մեթոդ, որոնք երդվյալ «բուին» կարող են վերածել «արտույտի»՝ ավելի հաջողակ բիզնես վարելու համար։

Ինչպե՞ս սովորել արթնանալ առավոտյան  ժամը 5-ին։

1. Ժամանակացույց։ Մարդիկ չեն սիրում առավոտյան վաղ արթնանալ, քանի որ երեկոյան նրանք շատ ուշ են պառկում քնելու։ Ժամանակացույցը կօգնի պարզել, թե որքանով եք դուք արդյունավետ օգտագործում ձեր ժամանակը օրվա ընթացքում։ Գիշերվա կեսին արթուն նստած մարդկանց մեծ մասը, որոնք երազում են հաջողակ բիզնես դնել, հայտնաբերում են, որ իրենք հսկայական ժամանակ են վատնում անիմաստ զբաղմունքների վրա։ Դեռ 3 տարի առաջ ես մինչեւ կեսգիշեր մնում էի աշխատավայրում։

2. Իդեալական առավոտ։ Այնուհետեւ պետք է պատկերացնեք, թե ինչ կանեիք, եթե օրական մի քանի ազատ ժամ ունենայիք։ Կմարզվեինք թեթեւակի ձգումների փոխարեն, թերթ կկարդայինք նորությունների վերնագրերն աչքի անցկացնելու փոխարեն։ Դա հիանալի խթան է հատկապես նրանց համար, ովքեր ձեռներեցությամբ են զբաղվում։

3. Առավոտյան ժամերի պլանավորում։ Որպեսզի սովորեք վաղ արթնանալ, կարեւոր է երեկոյան նախապատրաստվել առավոտյան գործերին։ Այսինքն՝ եթե որոշել եք վազել, ապա դրա համար հագուստը պատրաստեք երեկոյան։

4. Աստիճանաբար փոխե՛ք սովորությունները։ Եթե դուք սովոր եք արթնանալ 7։30-ին, ապա չարժե զարթուցիչը լարել ժամը 5-ին, քանի որ դուք ուղղակի կանջատեք այն եւ կընկղմվեք հաջողակ բիզնեսի մասին երազների աշխարհը։ Դրա փոխարեն 10 րոպե շուտ արթնացեք, որպեսզի նոր ռեժիմին ընտելանաք աստիճանաբար։

Աղբյուրը՝ Otvetnavse.com

11.10.16 | հասարակություն