Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչու՞ են հաճախ միմյանց հետ վիճող զույգերն ավելի երջանիկ

Սիրային հարաբերություններում կանայք եւ տղամարդիկ հաճախ են վիճում միմյանց հետ։ Դժվար է պատկերացնել մի զույգի, որոնք երկար տարիներ միասին ապրել են հաշտ ու համերաշխ՝ առանց վիճաբանությունների։ Տարածված կարծիք կա, որ այն զույգերը, որոնք հաճախ են վիճում միմյանց հետ, ավելի երջանիկ են։ Իսկ ինչու՞ է այդպես։

Բանավեճը կարող է վերածվել մեծ կրքի

Կիրքը սիրո դրսեւորումներից մեկն է։ Երբ զույգը բանավիճում է իրենց երկուսին վերաբերող հարցերի շուրջ, ամեն ինչ կարող է վերջանալ կրքոտ համբույրով, կամ հնարավոր է, որ զույգը թեժ գիշեր անցկացնի միասին։

Ուղեղների մենամարտը էրոտիկ բնույթ ունի

Եթե զուգընկերներն իսկապես սիրում են միմյանց, ուրեմն իրար հետ վիճելը հաճույք է պատճառում նրանց։ Այս պարագայում վիճաբանելիս նրանք ինչ-որ հարց են քննարկում, պայքարում են իրենց տեսակետն արտահայտելու համար, ձգտում են ապացուցել իրենց ճշմարտացիությունը եւ իհարկե, ցույց տալիս, որ իրենց սերը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն։

Եթե վիճում եք ինչ-որ մանրուքի համար, ուրեմն պատրաստ եք պայքարել, ինչը բավականին դրական երեւույթ է։ Սա նաեւ հուշում է, որ դուք անկեղծ եք միմյանց հետ եւ ցանկացած հարցում արտահայտում եք այն, ինչ մտածում եք։

Եթե դուք վիճելուց հետո անպայման հաշտվում եք, անհանգստանալու կարիք չկա։ Այս դեպքում վեճը միայն ավելի է մտերմացնում ձեզ։ Բացի այդ, նման վիճաբանությունները վկայում են այն մասին, որ զուգընկերներից ամեն մեկն արտահայտում է իր տեսակետը, իսկ դիմացինը լսում եւ ընդունում է այն։ Իսկ փոխադարձ հարգանքը առողջ եւ երկարատեւ հարաբերությունների հիմքն են։

Դուք չեք վախենում միմյանցից

Եթե դուք կարող եք ներկայացնել ձեր փաստարկները, ուրեմն չեք վախենում ձեր զուգընկերոջից։ Դժվար է պատկերացնել լուրջ հարաբերություններ, որոնք հիմնված են «միայն թե նա չբարկանա» սկզբունքի վրա։ Վիճաբանություններն, ասես, ստուգում լինեն, արդյոք զուգընկերներն ուժե՞ղ են, թե՞ ոչ, արժեովորու՞մ են իրենց եւ սիրելիի կարծիքը, թե՞ արհամարհում։ Ի դեպ, վիճելիս դուք նոր գիտելիքներ եք ձեռք բերում եւ նոր բացահայտումներ անում ձեզ համար։

Դուք երբեք չեք ձանձրանա ձեր հարաբերություններից

Եթե հաճախ եք վիճում ձեր ընտրյալի հետ, կարելի է եզրակացնել, որ երբեք չեք ձանձրանա ձեր հարաբերություններից։ Իհարկե, խոսքը առողջ բանավեճի մասին է, որը նոր շունչ կարող է տալ ձեր սիրուն։ Հենց այս վիճաբանությունների շնորհիվ դուք կբացահայտեք ձեր ընտրյալի լավ եւ վատ կողմերը, իսկ զուգընկերոջը ճանաչելը իսկապես հաճույք է պատճառում սիրահարին։

Սա նշանակում է, որ նրա կողքին դուք իսկապես հարմարավետ եք զգում ձեզ

Երբ դուք վիճում եք ինչ-որ մեկի հետ, սա հուշում է, որ դուք հարմարավետ եք զգում նրա կողքին։ Սովորաբար մենք խուսափում ենք վիճել այն մարդկանց հետ, ովքեր ոչ մի արժեք չունեն մեզ համար, եւ մենք արհամարհում ենք նրանց։ Սիրելիի հետ վիճելիս ձեզ հարմարավետ եք զգում, քանի որ գիտեք, որ ոչ դուք, ոչ էլ ձեր ընտրյալը վերջ չեք դնի ձեր հարաբերություններին, քանի որ սիրում եք միմյանց։ Ձեզանից ոչ մեկը թույլ չի տա, որ ինչ-որ մի փաստարկ խոչընդոտ հանդիսանա ձեր երկուսի հարաբերությունների ապագայի համար։

 

Աղբյուրը՝ Creu

13.08.15 | հասարակություն | մոդա