Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչու՞ արժե առավոտյան կիտրոնով տաք ջուր խմել

Սկսեք ձեր օրը մեկ բաժակ տաք ջրով` կես կիտրոնի հյութով։ Դա շատ հեշտ է, իսկ օգուտը շատ մեծ: Տաք ջուրը կիտրոնով՝

1. Ամրացնում է ձեր իմունային համակարգը

Կիտրոնի մեջ կա վիտամին C եւ կալիում: Վիտամին C-ն օգնում է ձեր օրգանիզմին հակազդել մրսածությանը, իսկ կալիումը խթանում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է նյարդային համակարգը եւ արյան ճնշումը։

2. Կարգավորում է թթվահիմնային բալանսը

Հավատաք թե ոչ` կիտրոնը անհավատալի հիմնային միրգ է: Կիտրոնն իրենով թթվային է, բայց մեր օրգանիզմում վերածվում է հիմնայինի (այն օրգանիզմում չի բարձրացնում թթվայնությունը): Առողջ կենսակերպ վարող մարդիկ գիտեն, որ մարմնի թթվահիմնային ճիշտ բալանսը ամուր առողջության բանալին է:

3. Օգնում է նիհարել

Կիտրոնը հարուստ է պեկտինայի թելիկներով, որոնք նվազեցնում են քաղցի զգացումը: Բացի այդ հետազոտությունները հաստատում են՝ մարդիկ, որոնք հետեւում են հիմնային դիետայի, ավելի արագ են ազատվում ավելորդ քաշից: Եւ բացի այս` իմ փորձը հուշում է, որ եթե ես օրս սկսում եմ ճիշտ, այդպես էլ անցկացնում եմ այն:

4. Նպաստում է մարսողությանը

Տաք ջուրը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, հատկապես ստամոքսի եւ աղիների մկանային կծկումներին, որոնց միջոցով տեղափոխվում է սնունդը եւ դուրս է բերվում արտաթորանքը: Ընդ որում կիտրոնը եւ լայմը հարուստ են վիտամիններով եւ հանքային աղերով, որոնք օգնում են նվազեցնել տոքսինների քանակը մարսողական համակարգում:

5. Փափուկ, բնական միզամուղ է

Կիտրոնի հյութն օգնում է հեռացնել օրգանիզմից անպետք նյութերը, քանի որ այն նպաստում է մեզի առատ արտադրությանը մեր օրգանիզմում: Դե իսկ այն, որ դուք ավելի արագ եք ազատվում տոքսիններից, օգնում է պահպանել ընդահանուր, մասնավորապես արտազատական համակարգի առողջությունը:

6. Նպաստում է մաշկի առողջությանը

Վիտամին C-ն օգնում է մեր օրգանիզմին հարթել կնճիռները եւ ազատվել պիգմենտացիայից: Բացի այդ, տաք ջրով կիտրոնը մաքրում է արյունը տոքսիններից, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առողջությանը:

7. Պայքարում է օրգանիզմի ջրազրկման դեմ

Այս հեղուկը ոչ միայն լի է վիտամիններով եւ հանքային աղերով, այլեւ կանխում է օրգանիզմի ջրազրկումը (ինչն ակնհայտ է) եւ պայքարում մակերիկամների հյուծման դեմ: Երբ ձեր մարմինը ջրազրկված է կամ խիստ ջրազրկված է (որը եւ հանգեցնում է մակերիկամների հյուծման), այն չի կարող պատշաճ կերպով կատարել իր գործառույթները, որն էլ իր հերթին հանգեցնում է տոքսինների կուտակման, սթրեսի, փորկապության, եւ այլ տհաճ երեւույթերի:

Մակերիկամները երկու ոչ մեծ գեղձեր են, որոնք վահանաձեւ գեղձի հետ ձեր օրգանիզմը լցնում են էներգիայով: Բացի այդ նրանք արտադրում են կարեւոր հորմոններ, այդ թվում` ալդոստերոն: Ալդոստերոնը կարգավորում է ջրի պարունակությունը օրգանիզմում, ինչպես նաեւ որոշ հանքային աղերի խտությունը (նույն այդ նատրիումի)` օգնելով ձեզ արդյունավետորեն խուսափել ջրազրկումից: Եւ ի վերջո, այդ գեղձերն ուղղակիորեն պայմանավորում են սթրեսակայունությունը: Ուստի, ամեն գնով փորձեք խուսափել ջրազրկումից, եւ հատկապես խիստ ջրազրկումից:

Եթե սովորենք առավոտյան խմել մեկ բաժակ տաք կիտրոնաջուր, կարող ենք օրը դարձնել հիանալի: Եւ չզարմանաք, եթե նման կանոնավոր պրակտիկայից հետո կյանքը ձեզ երեւա նոր լույսի ներքո: Բաղադրատոմսը անհավատալիորեն հեշտ է. պարզապես մի բաժակ տաք (ոչ եռման) եւ կես կիտրոնի հյութ: 

Աղբյուրը` Otvetnavse.com

 

07.10.16 | հասարակություն | մեքենա