Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչով է օգտակար խաղողը

Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և կանխում է կատարակտը: Խաղողը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, B6-ով և պարունակում է ֆոլիաթթու:

Խաղողի օգտակար հատկությունները

Ասթմա

Շնորհիվ իր թերապևտիկ արժեքի՝ խաղողը կարող է բուժել նաև ասթման: Ի հավելումն դրա՝ խաղողի ասիմիլյացիոն ուժը նույնպես բարձր է:

Սրտի հիվանդություններ

Խաղողը բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը, որը կանխում է արյունատար անոթների խցանումը և սրտի ինֆարկտի հավանականությունը:

Փորկապություն

Խաղողը հիանալի դեղամիջոց է փորկապության դեմ: Այն համարվում է լուծողական սննդամթերք, քանի որ պարունակում է օրգանական թթու, շաքար և ցելյուլոզ:

Մարսողական խնդիրներ

Խաղողը մեծ դեր է խաղում մարսողական խանգարումները վերացնելու գործում: Խաղողը հեռացնում է տաքությունը, բուժում ստամոքսի բորբոքումը և խանգարումը:

02.07.15 | ժողովածու