Ինչով են վախեցնում 30-ն անց կանանց

Ի՞նչ է սպասում կանանց, ովքեր մշտական ընկեր չունեն «հարաբերությունների համար», բայց ունեն տուն եւ հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն: Փորձենք թվարկել բոլոր «սարսափները»:

Լուրջ հարաբերությունների բացակայությունը հետեւյալն է.

— Գրեթե ամեն շաբաթ նոր երկրպագուի հետ սրճարան կամ կինո գնալու հնարավորություն;

— Անձնական ժամանակը ուզածի պես տնօրինելու ազատություն: Պետք չէ ոչ ոքի բացատրել, թե չորս ժամ ինչ էիր անում գեղեցկության սրահում;

— Ցանկացած սեքսուալ փորձարկումների հնարավորություն ցանկացած քանակությամբ եւ ձեւով. թեկուզ դուետ, տրիո կամ կվարտետ;

— Կենցաղային պարտականություններից լիարժեք ազատություն;

— Երեխաների մասին հարցի բացակայություն, ինչը շատ կարեւոր է, եթե արդեն երեխաներ ունես;

— Ոչ ոք չի խռմփացնում, գազեր բաց չի թողնում քո տանը: Առավելագույնը գալիս է քո ցանկություններն իրականացնելու, երբ քեզ հարմար է;

— Արձակուրդը, Ամանորը, հանգստյան օրերը ծրագրելու լիարժեք ազատություն;

— Տանը քեզ համար տհաճ մարդկանց կամ կպչուն հյուրերի բացակայություն;

— Նյարդային համակարգի լիակատար հանգստություն. ոչ ոքի պետք չէ խանդել կամ սպասել՝ մինչեւ վերադառնա բարից;

— Չափազանց շատ ազատ ժամանակ;

— Գայթակղիչ առաջարկներ տղամարդկանցից, որոնց հարաբերություններ պետք չեն: Նման տղամարդիկ երբեմն նաեւ որեւէ բոնուս են առաջարկում, միայն թե կինը չիմանա. օրինակ՝ համատեղ ուղեւորություն կամ նվերներ:

— Ավելի շատ ուշադրություն ցանկացած երեկույթի ժամանակ;

— Խորը եւ առողջ քուն ամբողջ գիշեր:

 

Աղբյուրը՝ Creu

03.11.16 | հասարակություն