Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչո՞ւ են կանայք դավաճանում տղամարդկանց

Կինը մեկ ուրիշ տղամարդ է գտել

Իրենց բնույթով կանայք ու աղջիկները փնտրում են մարդու, որն իրենցից ուժեղ ու լավը կլինի։ Համապատասխանաբար կանայք ենթագիտակցաբար փնտրում են ուժեղ տղամարդու ու երբ գտնում են՝ մնում են նրա հետ։ Ինչպես գիտեք՝ մարդու բնույթը փոխելն անհնար է։ Կնոջը վերահսկելն իմաստ չունի։ Միակ բանը, որ կարող եք անել՝ կնոջ աչքերում ավելի լավը, ավելի ուժեղ ու հաջողակ դառնալն է, այդ դեպքում նա ձեզ հետ կմնա մինչեւ կյանքի վերջ։ Իսկ եթե սկսեք ստորանալ ու վազել նրա հետեւից, այդ դեպքում նա ավելի շուտ կփախչի ձեզնից մեկ ուրիշ տղամարդու մոտ։

Կինը դավաճանել է անսթափ վիճակում

Լինում են դեպքեր, երբ կանայք սիրում են զվարճանալ ու անսթափ վիճակում ոչ գիտակցաբար դավաճանում են իրենց տղամարդկանց, նույնիսկ եթե սիրում են նրանց։ Նրանք հասկանում են, որ հիմարություն են արել, մեծ սխալ են գործել, բայց նման դավաճանությունը տղամարդը դժվար թե ների։ Դրա համար էլ փորձեք փնտրել աղջկա կամ կնոջ, որն իրեն վայելուչ է պահում ու չի ձգտում զվարճանալ ակումբում, խմել ու ուրիշ տղամարդկանց գայթակղել։ Արժանապատիվ կինը ձգտում է գայթակղել իր միակ տղամարդուն, որպեսզի նա իրենից չհիասթափվի կամ չլքի իրեն։ Իսկ տղամարդիկ կանանցից հեռանում են հենց դավաճանությունների ու սխալ վերաբերմունքի պատճառով։

Տղամարդն ինքն է դավաճանել կնոջը

Հաճախ կանայք զգում են, որ իրենց դավաճանում են ու դրա համար էլ իրենք էլ են սկսում դավաճանել։ Բայցեւայնպես աղջիկներն ու կանայք կարող են սխալվել տղամարդկանց դավաճանության հարցում, այնպես որ չարժե շտապել ու նման հիմար քայլի դիմել։ Կինը միշտ տղամարդուն ձգտում է պատասխանել նույն զենքով, այնպես որ տղամարդիկ էլ ճիշտ կանեն նախ իրենք հավատարիմ մնան, որպեսզի կանայք էլ նրանց չդավաճանեն։

Կանայք դեռ չեն հագեցել սիրային հարաբերություններից

Կա կնոջ տեսակ, որը սիրում է երկար վայելել կյանքը, սիրային խաղերը ու նրանց համար դեռ շուտ է լուրջ ու արժանի տղամարդու հետ հանդիպելը, միասին ապրելն ու նրանց հետ ամուսնանալը։ Նման կանանց պետք է միանգամից տարբերել, քանի որ նրանց հետ ոչ մի երջանիկ կյանք չեք կառուցի։ Փնտրեք իմաստուն, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ կանանց։ Չնայած կարելի է գտնել նաեւ իմաստուն, խելացի ու միաժամանակ գեղեցիկ կնոջ, բայց ավելի լավ է ձգտեք այնպես անել, որ նա ինքը գտնի ձեզ։

Ամուսինը վատ է վերաբերում իր կնոջը

Կանայք հաճախ տղամարդկանց դավաճանում են նաեւ սխալ վերաբերմունքից դրդված։ Տղամարդը ուժեղ ազդեցություն ունի կնոջ վրա։Եթե տղամարդը սկսի հարգել ու սիրել կնոջը, այդ դեպքում կինն էլ նվիրված, քնքուշ ու ազնիվ կդառնա։ Բայց եթե դուք սխալ վերաբերվեք ձեր կնոջը, ստորացնեք նրան, վիրավորեք ու խանդեք, ապա նա էլ իրեն համապատասխան ձեւով կպահի։ Շարունակելով վախենալ դավաճանությունից ու պատրաստվելով դրան՝ դուք երբեք չեք կանխի այն, ու ընտանեկան կյանքը միայն տառապանքներով կանցկացնեք։ Սովորեք սիրել, գնահատել ու հարգել կնոջը, այդ դեպքում նա էլ կդառնա այնպիսին, ինչպիսին ուզում եք, որ նա լինի

Կինը հարուստ տղամարդու է գտել

Գաղտնիք չէ որ հեռավոր ժամանակներում կանանց մայրերը դաստիարակչական խորհուրդներ էին տալիս, թե ինչպես գտնել հարուստ եւ ունեւոր տղամարդու։ Այս կարծրատիպը կա նաեւ մեր օրերում, ու աղջիկներն ու տղաները դրա պատճառով հաճախ են տառապում անհաջող հարաբերություններից։ Ստեղծելով ընտանիք հանուն փողի՝ պետք է գիտակցես, որ այն երբեք երջանիկ չի լինի։ Հարուստ տղամարդու հետ ամուսնանալը օգտակար է, բայց նրան պետք է նաեւ սիրել ու նա էլ ձեզ պետք է անպայման սիրի։

Կանայք հաճախ են դավաճանում, երբ հարուստ տղամարդու են գտնում՝ չնայած ոչ բոլոր կանայք են, իհարկե, այդպիսին. կան նաեւ ազնիվ ու բարի կանայք։ Պարզապես կարողացեք ճիշտ ընտրել կնոջը եւ հասկանալ, թե ինչ նպատակներով ու արժեքներով է նա առաջնորդվում իր կյանքում։

 Աղբյուր՝ Kleo

05.10.16 | հասարակություն