Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչո՞ւ դուք չեք կարողանում փող կուտակել

1. Դու քո կենսակերպի զոհն ես

Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ եկամտի մակարդակի ավելացումը ինքնաբերաբար ենթադրում է նաեւ ծախսերի ավելացում: Դա ճիշտ է, բայց` մասամբ: Երբեմն լրացուցիչ եկամտի հետ նաեւ լրացուցիչ պարտավորություններ են հայտնվում մտերիմների նկատմամբ, օրինակ: Սակայն ավելի շատ ստանալով՝ դու ավելի շատ ես ծախսում ոչ նրա համար, որ ստիպված ես, այլ որովհետեւ կարող ես:  Դրանում ոչ մի խնդիր չկա, եթե դու նպատակ չունես մի քիչ փող կուտակել, բայց եթե դու այնուամենայնիվ հետաքրքրված ես խնայողությամբ, փորձիր մտածել, թե արդյոք այդքան անհրաժեշտ է թանկարժեք սվիտերը, եթե նախկինում քեզ լիովին գոհացնում էին այնպիսիք, որոնք դրա կես գինն արժեին:  

2. Դու կարծում ես, որ փողը (ավելի շուտ` դրա ծախսը) քեզ ավելի զիլ է դարձնում

Զանգվածային մշակույթն ակտիվորեն պարտադրում է այն գաղափարը, թե փողը ուժ է, որը թույլ է տալիս վերահսկել մարդկանց վերաբերմունքը քո անձին եւ միաժամանակ քո ամբողջ սոցիալական կյանքը:  Այո, իսկ իրականում ամեն անգամ, երբ դու որեւէ թանկարժեք հագուստ ես հագնում կամ էլ ուրիշ եղանակով ցույց ես տալիս քո եկամտի մակարդակը, դեպքերի մեծ մասում շրջապատի վերաբերմունքը քո հանդեպ փոխվում է:  Բայց հարցն այն է, թե նման մակերեսային շփումները ինչ նշանակություն ունեն քեզ համար:   Հավանաբար շողոքորթող մատուցողները եւ փող սիրող երգչուհիները քո կյանքը մի քիչ ավելի հաճելի են դարձնում, բայց  արդյոք իրականում քեզ հետաքրքրում է նման    «հարգանքը», որ ցույց են տալիս ոչ թե քեզ, այլ քո փողին: Թե դու նախընտրում ես, որ քեզ նախ եւ առաջ որպես անձ գնահատեն:  

3. Դու դանդդաղում ես 

Ինչու  հենց հիմա չսկսես կուտակել: Չարժե սպասել, թե երբ որեւէ գլոբալ աղետ կպայթի, որը փողային անհապաղ մասնակցություն է պահանջում եւ քեզ կստիպի քո անձնական   «պահուստային հիմնադրամը» ստեղծել: Խնդիրն այն է, որ վերոհիշյալ աղետի սկսվելու պահին դու ֆինանսական բարձիկ չես ունենա եւ քո վիճակը վատ կլինի: Պետք է հենց հիմա սկսել կուտակելը: Թող որ առաջին ներդրումը շատ փոքր լինի, բայց դա կլինի եւ կարեւորը դա է:  

4. Դու փող կուտակելը կարեւոր չես համարում

Չէ, մենք բոլորովին էլ չենք փորձում ապացուցել, թե կապիտալի կուտակումը պետք է քո կյանքի նպատակը եւ իմաստը դառնա: Ոչ ոք չի ուզում Գոբսեկի վերածվել: Սակայն որպեսզի սովորես միջոցներ խնայել, պետք է կուտակման գործընթացն ընկալել որպես աշխատանք, որի կատարմանն անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել:  Փող կուտակել սկսելը չի նշանակում դադարել լիարժեք կյանքով ապրել եւ դժբախտ եւ ընչազուրկ դառնալ: Փող կուտակելը նշանակում է ներդրում անել քո ապագայում: Դա լավ եւ կարեւոր աշխատանք է: 

 

 

Աղբյուրը` Kleo

04.06.16 | հասարակություն | մոդա ֆուտբոլ