Ինչի մասին չարժե ստել սիրային հարաբերություններում

1․Ասել, որ «ամեն ինչ կարգին է», կամ «ոչինչ չի պատահել»։

Լավ փորձ է։ Բայց բոլորը գիտեն, որ երբ կանայք «Ի՞նչ է պատահել» հարցին պատասխանում են «ոչինչ» ու միաժամանակ իրենց տարօրինակ են պահում, ուրեմն նրանք պարզապես ստում են։ Բայց չէ՞ որ իրականում այդ ձեւով դուք պարզապես մանիպուլացնում եք մարդկանց։ Զգացմունքները զսպելով՝ ոչ մի օգուտ չեք տա, ու ձեր զգացմունքների մասին մտերիմ մարդուն ստելը նույնպես հիմարություն է ու նրան սխալ ազդանշան է հաղորդում։ Տղամարդկանց զայրացնում է այդ արտահայտությունը, քանի որ նրանք չեն սիրում գուշակել, թե իրականում ինչ կա կանանց մտքին։ Այնպես որ, մի նեղացեք, եթե տղամարդը ձեր այդ պատասխանից հետո պարզապես ոչինչ չձեռնարկի, ինչն ինքնին վեճի պատճառ կդառնա ձեզ համար։

Հավատացեք, տղամարդն ուզում է իմանալ, թե ինչ է պատահել ձեզ հետ։ Եվ նա ուզում է անել ամեն ինչ, որպեսզի օգնի ձեզ։ Այնպես որ ավելի լավ է անկեղծ ասեք նրան, թե ինչ է պատահել, նույնիսկ եթե դուք չեք ուզում այդ մասին ասել ու ընդամենն ուզում եք, որ նա գրկի ձեզ։

2․ Ասել, որ սեքսը գոհացրել է ձեզ, եթե դա այդպես չէ։

Գաղտնիք չէ, որ շատ կանայք նմանակում են օրգազմը։ Բայց եթե դա մշտապես է տեղի ունենում, ապա կանայք դրանով միայն իրենց են վնասում։ Եթե դուք չխոստովանեք, որ այն ինչ անում է ձեր ամուսինը, ձեզ չի բավարարում, ինչպես կարող է ձեր ամուսինը շտկել իրավիճակը։ Դուք իհարկե վախենում եք խոսել այդ մասին, որպեսզի չվիրավորեք նրան, բայց հավատացեք, որ տղամարդը բավականություն է ստանում, երբ դո՛ւք եք բավականություն ստանում։ Գլխավորը ձեր ցանկությունների մասին նրան պատմելու ճիշտ ու սեքսուալ ձեւ գտնելն է։ Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս՝ պարզապես նրա ականջին շշնջացեք՝ «Գո՞ւցե որեւէ այլ բան փորձենք»։ Կամ էլ պարզապես նրան հուշեք ճիշտ ուղղությունը՝ միաժամանակ ցույց տալով, որ խելագարվում եք նրա հետ սեքսով զբաղվելու ցանկությունից։

 3․ Որքան գումար եք ծախսում։

Դուք ասում եք, որ այդ կոշիկը շատ էժան եք գնել, չնայած իրականում այն ավելի թանկ էր, քան դուք կարող էիք ձեզ թույլ տալ։ Վարկեր, չվճարված կոմունալ ծախսեր՝ սրանք ընտանեկան վեճերի տարածված պատճառներ են, որոնք շատ են վնասում հարաբերություններին ու փոխադարձ վստահությանը։

4․ Դավաճանություն։

Հաճախ մարդիկ ստում են ուրիշ մարդկանց ու նրանց հետ իրենց հարաբերությունների մասին։ Եթե դուք դավաճանել եք, իհարկե ուզում եք պաշտպանել ձեր զուգընկերոջը այդ ծանր ապրումներից, չնայած իրականում միայն ինքներդ ձեզ եք պաշտպանում։ Եթե դա ընդամենը մեկ անգամ է պատահել, ապա անկեղծ խոստովանությունը ոչ միշտ է նշանակում հարաբերությունների ավարտ։ Իսկ եթե դուք երկարատեւ սիրային կապի մեջ եք մեկ ուրիշի հետ՝ ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ իրոք ուզում եք շարունակել կյանքը ստի ու խաբերության մթնոլորտում, եւ արդյոք ձեր զուգընկերը արժանի է նման հարաբերությունների ու վերաբերմունքի։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր ու նրա հետ։

Աղբյուր՝ Creu

14.10.16 | հասարակություն | մոդա