Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչի մասին է պետք հիշել, երբ պատրաստվում եք հանձնվել

Հիշեք, որ թթվածինը ստամոքսում կարող է տարրալուծել ունելու ածելին, ինչպես նաեւ` վիրավորական խոսքերը, որ լսել եք ձեր հասցեին: 

Հիշեք, որ ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի ձեր սիրտը տեղավորվի այնտեղ: Այնպես որ, մի փորձեք այն կանգնեցնել:

Հիշեք, որ դուք 200 մլն բջիջ եք օգտագործում 1 քայլ անելու համար: Այդ պատճառով մի հանձնվեք եւ հետ մի կանգնեք ճանապարհից, որով երկար ժամանակ գնացել եք, չէ՞ որ շատ ջանք է ծախսվել: Հիշեք, որ հիշողությունն անցյալով ապրելու համար չէ, այլ ձեր կյանքի վառ եւ ուրախ իրադարձությունները հիշելու:

Հիշեք, որ լեզուն մարմնի ամենաուժեղ մկանն է: Այն ձեզ տրվել է խոսելու`բարձր խոսելու համար։ Այն մասին, թե ինչ կա ձեր հոգում եւ թե ձեզ ինչպես եք զգում: Հիշեք, որ ձեր մարմնում ածխածինը նույն ածխածինն է, որն անցնում է մեր Երկրի միջով եւ լեռներ է ձեւավորում: Թող դա ձեզ հիշեցնի, որ դուք կարող եք միայնակ կանգնել, որ կարող եք կանգնել ամբողջ հասակով:

Ինչպես Էվերեստը, դուք էլ ուժ եւ հզորություն ունեք: Հիշեք, որ ձեր մարմնի ոսկրերը գրանիտի պես ամուր են: Դուք երբեք չեք կարող ջարդվել, դուք թույլ չեք: Երբ զգում եք, որ չեք կարող դիմանալ ձեր ամբողջ վշտին, հիշեք, որ բետոնից ավելի ամուր եք: Դուք ստեղծված եք դիմանալու, հաղթահարելու համար: Հիշեք այդ խոսքերը: Դուք ստեղծված եք ապրելու համար !!! Եւ ոչինչ եւ ոչ ոք չի կարող ձեզ խանգարել վայելել կյանքը:

Աղբյուրը` Creu

 

24.01.16 | հասարակություն