Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչից երբեք չեն հրաժարվում հասուն կանայք

Նա չի հրաժարվի իր ընկերուհիներից

Սիրելիս, դու իհարկե շատ լավն ես, բայց նա քո մասին ոչինչ չգիտե, իսկ այդ տարօրինակ կանանց հետ շատ աղ ու հաց է կերել: Այդ կանայք են օգնության շտապել, երբ նա գիշերով լռվել է հայտնի չէ, թե որտեղ, չկարողանալով մեքենա կանգնեցնել կամ էլ սպասել, թե երբ կսկսի աշխատել քաղաքային տրանսպորտը:  Նրանց հետ է նա վերանորոգում արել` քարշ տալով ցեմենտով պարկերը եւ ներկելով պատերը: Նրանց հետ է նա մանրամասնորեն քննարկել իր եւ նրանց ծննդաբերությունները: Սերը գեղեցիկ բան է, քանի դեռ շարունակվում է: Բայց երեսուն տարեկանում արդեն ոչ ոք վստահորեն չի ասի, թե այն ինչքան կտեւի, իսկ ընկերուհիները նորմայում են մնում ամբողջ կյանքում:  

Նա չի հրաժարվի «այդ սարսափելի/ձանձրալի սանրվածքից»

Դու իհարկե հասկանում ես, որ այնքան էլ հեշտ չէ կնոջը Սքարլետ Յոհանսոն կամ քո սիրած հոլիվուդյան որեւէ այլ աստղ դարձնելը, բայց դեմ չես, որ կինը գոնե սանրվածքի առումով հիշեցնի քո երազանքին… Նախ` ինքդ քեզ մի մատնիր: Եթե կինը հասկանա, որ դու իրենից բացի, այլ երազանք ունես, անմիջապես ինչ-որ եղանակով կնկատի, որ ձեր հարաբերություններն ապագա չունեն:  

Երկրորդ, ամենայն հավանականությամբ, այն սանրվածքը, որը նա ունի, ընտրվել է մազերի վրա երկարատեւ փորձարկումներից հետո եւ դիզայներական բարդ լուծում է: Իսկ դու նրան առաջարկում ես  այլ դեմքի համապատասխանող կառե անել եւ ամեն օր հայելում տեսնել չափից ավելի երկարած կամ չափից ավելի հաստացած քիթը:  Կարծում ես, թե նա դրա հետ լավ տրամադրությո՞ւն կունենա: Իհարկե ոչ: 

Նա չի հրաժարվի հոբբիից

Որքան էլ քեզ սարսափեցնի բնակարանը` լի արարածներով, որոնք քեզ Թիմ Բերթոնին նման տիկնիկներ են հիշեցնում, որքան էլ քեզ վրդովեցնի էլֆերի վերաբերյալ բանաստեղծությունների ընթերցումը ինչ-որ տեղ` Պետրոզավոդսկում խարույկի լույսի տակ: Եթե նա երեսուն տարեկանում շարունակում է ինչ-որ բանով զբաղվել, նշանակում է` այդ հոբբին հենց իր կենսակերպն է: Ավելի լավ է` հանգստացիր եւ դու էլ քեզ համար հոբբի գտիր:  Քեզ հաստատ դուր չի գալիս, որ նա զվարճացնում է իրեն, ոչ թե քեզ, մինչ դու ձանձրանում ես: Բայց քո տարիքում տղաներն արդեն կարողանում են իրենց համար զվարճություն գտնել, զարգացմանդ մեջ հասիր հասակակիցներիդ:  

Նա կթողնի կարիերան

Եթե դա կարիերա է, ոչ թե ապրելու միջոց, որն օգնում է գոյատեւել, մինչ նա զբաղվում է ստեղծագործական նախագծերով: Եթե դու նրա դեմքին ասում ես, որ այն գործը, որին նա այդքան ուժ եւ ժամանակ է տրամադրել, պետք է թողնել միայն նրա համար, որ դու ուզում ես նրան մտցնել ներդաշնակ հարաբերությունների ինչ-որ կաղապարի մեջ, որ կա քո գլխում, նա կհասկանա, թե դու որքան ես գնահատում իր ուժերն ու ժամանակը եւ դա նրան դուր չի գա:  

Նա չի թողնի ծխելը

Նախ` ոչ մեկը (կամ էլ՝ գրեթե ոչ մեկը) չի թողնի ծխելը: Նիկոտինը ամենաուժեղ օրինական թմրանյութերից է կախվածություն առաջացնելու առումով: Երկրորդ, եթե որոշի փորձել, հազիվ թե դիմանա այդ տառապանքին: Անկեղծ ասած, դա սարսափեցնող եւ ուղղակի վտանգավոր տեսարան է:  Իսկ եթե  այդ ընթացքում որոշես մեկուսանալ, որպեսզի սիրելի կնոջը չտեսնես չարացած եւ ոչ ադեկվատ, նա հաստատ չի ների այն, որ ինքը քեզ պետք է միայն այն ժամանակ, երբ կյանքը թեթեւ է: 

Աղբյուրը՝ pics.ru

05.05.16 | հասարակություն | աստղերը մեքենա