Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչի՞ հետ կարելի է համադրել կաշվե բաճկոնը

Կաշվե բաճկոնը հագուստի այն դետալներից է, որը երբեք չի կորցնում իր արդիականությունը: Դրանով կարող եք ունենալ թե գործնական տեսք, թե նմանվել բայկերի, թե լինել անչափ կանացի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի հետ եք համադրում ձեր անփոխարինելի բաճկոնը:

Աշունն էլ այն եղանակն է, երբ այս բաճկոններն առավել քան արդիական են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տարբերակ, թե ինչպես եւ ինչ հագուստի հետ կարող եք հագնել կաշվե բաճկոնը:

Եթե ցանկանում եք երեւալ կանացի եւ նրբաճաշակ, ապա իդեալական կլինի կաշվե բաճկոնի եւ լայնեզր տաբատների համադրությունը՝ բարձրակրունկների հետ:

Ինչպես գիտեք՝ այս սեզոնին բավականին թրենդային է համարվում նեղ զգեստների եւ սպորտային կոշիկների համադրությունը: Փորձեք կերպարն ամբողջացնել կաշվե բաճկոնով. այն ձեզ նորաձեւ եւ հարմարավետ տեսք կհաղորդի:

Կաշվե բաճկոնը հրաշալի է նայվում նաեւ մինի շրջազգեստների հետ: Որպեսզի կերպարն առավել շքեղ ստացվի, դրանք համադրեք բարձրակրունկ կոշիկների հետ, բայց կրունկները պետք է լինեն հաստ, ոչ թե բարակ: Այս կերպարի համար կարեւոր է նաեւ զուգագուլպայի ճիշտ ընտրությունը:

Իսկ եթե ցանկանում եք ռոմանտիկ կերպար ստանալ, ապա համադրեք կաշվե բաճկոնն ու ծաղկանախշերով զգեստը:

Կաշվե բաճկոնի եւ մինչեւ ծնկները հասնող կաշվե շրջազգեստի համադրությունը ձեզ բավականին ճոխ եւ շքեղ տեսք կհաղորդի:

Հետաքրքիր է, բայց կաշվե բաճկոնը համատեղելի է նաեւ երեկոյան զգեստի հետ:

Ի դեպ, ոչ-ոք չի ասել, որ կաշվե բաճկոնը պարտադիր պետք է սեւ գույնի մեջ լինի: Հետաքրքիր կերպար ստանալու համար կարող եք ընտրել նաեւ վառ գույնի եւ տարբեր զարդերով համադրված բաճկոններ:

Աղբյուրը՝ liza.ua

13.10.16 | հասարակություն