Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչի՞ց եւ ինչո՞վ կարելի է պատրաստել տոնածառ. Տասը կրեատիվ տարբերակ

Տոնածառն ընտանիքի անդամների հետ զարդարելը Ամանորի ամենահաճելի պահերից է: Որքան էլ, որ բնական եղեւնին գեղեցիկ է եւ թարմ, այն կտրելու եւ տանը տեղադրելու միտքն այդքան էլ գովելի չէ: Այսպիսով` մարդիկ փորձում են բավարարվել արհեստական տոնածառներ տեղադրելով, ոմանք էլ` ավելի կրեատիվ են գտնվում եւ ցանկացած իրից ստանում են Ամանորյա հրաշալի տոնածառներ, որոնցով էլ կարելի է զարդարել բնակարանի անկյուններից մեկը:

Ներկայացնում ենք կրեատիվ տոնածառների տասը տարբերակներ: Կարծում ենք` դրանցից որոշները կարող եք ինքներդ էլ պատրաստել տանը եւ արժանանալ հյուրերի հիացմունքին:

1. Հավկիթի տուփերով պատրաստված տոնածառ

2. Ծալված թղթերով պատրաստված տոնածառ

3. Աստիճանից պատրաստված տոնածառ

4. Կծիկներով պատրաստված տոնածառ

5. Գրքերով պատրաստված տոնածառ

6. Փուչիկներով պատրաստված տոնածառ

7. Փայտերից պատրաստված տոնածառ

8. Պատին ձեւավորած տոնածառ

9. Կոճակներից պատրաստված տոնածառ

10. Թերթերից պատրաստված տոնածառ

Սյունե Առաքելյան

Աղբյուրը` www.boredpanda.com

27.12.15 | հասարակություն