Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինը ճշմարտություններ, որոնք կօգնեն չհուսահատվել

Ընդունեք այն, ինչ կա 

Դուք երբեւէ լսել եք այս արտահայտությունը . «Ձեր տառապանքների պատճառը ձեր դիմադրությունն է նրան, ինչ կա»: Մեկ րոպե մտածեք այդ մասին: Եթե կարող եք որեւէ քայլ ձեռնարկել ու փոխել այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր կյանքում, ձեռնարկեք: Իսկ եթե չեք կարող՝ բաց թողեք իրավիճակը, եթե չեք ուզում ձեզ հատկացված կյանքը վատնել տառապանքների վրա:

Ինչը խնդիր ես անվանում, դա էլ խնդիր է դառնում

Մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր իրադարձություն կախված է նրանից, թե ինչ անկյան տակ ենք մենք այն դիտարկում: Պատկերացրեք, որ ձեր առջեւ ոչ թե խնդիր է, այլ կենսականորեն կարեւոր դաս, որը պետք է յուրացնել

Ուզում ես փոխել իրավիճակը, ինքդ քեզ փոխիր

Հաճախ մեզ թվում է, թե մենք իրավիճակի գերին ենք դառնում: Մշտական սթրեսներ, քաոս, անկարգություններ: Իրականում արտաքին աշխարհը՝ մեր ներաշխարհի արտացոլումն է:

Չկա «անհաջողություն» բառ, կա «դաս» բառը

Եթե դուք չեք ստանում այն, ինչ ուզում եք, ուրեմն առջեւում ձեզ ավելի լավ բան է սպասվում:
Եթե դուք վերլուծեք ձեր կյանքը, կհամոզվեք, որ բոլոր լավ բաները կատարվել են այն բանից հետո, երբ ինչ- որ բան ինչ- որ տեղ չի ստացվել: Զինվեք համբերությամբ, վստահեք գերագույն ուժերին ու մի շտապեք հուսահատության գիրկն ընկնել:

Գնահատեք ներկան

Ձեր ծրագրերից մի մասը կկատարվի, մի մասը չի կատարվի, բայց կյանքի անիվը երբեք հետ չի շրջվի: Սովորեք վայելել տվյալ ակնթարթը: Ապրեք այստեղ ու հիմա: Չէ՞ որ շատ բաներ, որոնք մենք այս պահին չենք էլ գնահատում, տարիներ անց մեզ ուրախալի ու նույնիսկ երջանիկ կթվան:

Բաց թողեք ձեր ցանկությունները

Ձեզ այնպես տրամադրեք, որ ձեր զգացմունքները կախված չլինեն ձեր ցանկության իրականացումից: Դուք երջանիկ կլինեք ամեն դեպքում՝ անկախ նրանից, կկատարվի՞ ձեր ցանկությունը, թե ոչ:

Հիշեք ձեր վախերը ու շնորհակալ եղեք դրանց

Չէ՞ որ հենց վախի հաղթահարումն է մեզ ավելի ուժեղ դարձնում ու մոտեցնում հաղթանակին ամենածանր պահերին:

Սովորեք ուրախանալ

Այո, կյանքում ամեն ինչ այդքան հեշտ չէ, բայց դուք պետք է գտնեք երջանիկ պահերը:

Սովորեք ուրախանալ մանրուքներից

Սովորեք ուրախանալ մանրուքներից՝ ամբողջովին տրվելով ուրախության զգացողությանը: Նույնիսկ եթե դրանք կարճատեւ ակնթարթներ լինեն, ձեր ուշադրությունը հենց դրանց վրա կենտրոնացրեք:

Աղբյուր՝ Creu

21.01.16 | հասարակություն