Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իմաստուն կնոջ յոթ գաղտնիք

Գուցե քեզ համար որեւէ հետաքրքիր բան քաղես հետեւյալ մտքերից։

Ձեզ ենք ներկայացնում իմաստուն կնոջ յոթ գաղտնիք․ ականջ դրեք դրանց։

Բարձրաձայնիր ակնկալիքներդ

Քո տղամարդը չի կարող ինքը գլխի ընկնել, որ դու իրենից որոշակի գործողություններ ես սպասում։ Ինչպես եւ չի կարող հասկանալ, թե դու ինչից ես վիրավորվել կամ վշտացել։ 

Քո տղամարդուն մի ստիպիր սիրել քո ընկերուհիներին

Եթե ուզում է խոհանոցում ձեզ հետ սուրճ խմել, ավելի լավ։ Տարբեր ընկերներ ունենալը եւս լավ է, չէ՞ որ երբեմն օգտակար է ժամանակ անցկացնել ընկերուհիների ուրախ շրջապատում։  Իսկ ամուսնուդ ընկերների շրջապատում ձանձրանալ դեռ կհասցնես։

Ավելի հաճախ գրկախառնվեք

Երբեմն գրկախառնությունն անհամեմատ ավելի շատ բան կարող է արտահայտել, քան բառերը։ Գրկախառնությունը ոչ միայն մտերմացնում է, այլեւ հոգեկան անդորրի  զգացողություն է առաջացնում եւ վստահություն, որ քեզ սիրում են եւ հասկանում։

Երբեք քնելուց առաջ մի սկսիր «վերլուծել թռիչքները»

Նախ, որքան էլ հրաշալի օր անցկացրած լինեք, այն կհիշվի միայն տհաճ ավարտով։ Երկրորդ, դու գիտես, որ այն, ինչ արժեքավոր եւ կարեւոր է թվում երեկոյան, առավոտյան կարող է թվալ  ուռճացված եւ անարժեք։ 

Մի հիշիր անցյալը

Բոլորի հարաբերություններում էլ դժվարություններ լինում են։ Եթե քո տղամարդը սխալվել է, եւ դու նրան ներել ես․․․ այլեւս երբեք նրան մի հիշեցրու, թե նա ինչ սրիկա է, իսկ դու՝ մեծահոգի։

Համատեղ ժամանց

Սու միշտ պետք է ժամանակ գտնես սիրելի մարդու համար։ Կարեւոր չէ, թե ինչով կզբաղվեք՝ սեքսով, թե ծաղիկները մի ամանից մյուսը տեղափոխելով, կարեւորը, որ միասին անեք դա։

Մի թաքցրու երախտագիտությունդ

Նա արել է այն, ինչ խնդրե՞լ էիր։ Անկեղծորեն շնորհակալություն հայտնիր եւ հաջորդ անգամ քո տղամարդն ավելին կանի։ Նրան ավելի հաճախ ասա «շնորհակալություն», եւ ի սրտե արա դա։ Իրականում, չէ՞ որ դու ունես սիրելիիդ շնորհակալ լինելու պատճառներ։

Աղբյուրը՝ Creu

03.11.15 | հասարակություն