Իդեալական տղամարդու 7 պատվիրան

1. Ձեր կինը աստվածուհի է

Դուք պետք է նրան գնահատեք թեկուզ այն բանի համար, որ նա Ձեզ հետ է: Ծնողական տնից գալ Ձեր տուն, լվալ Ձեր հագուստը եւ Ձեզ համար սնունդ պատրաստել, Ձեր հետեւից հավաքել կեղտոտ գուլպաները, որոնցով Դուք անընդհատ նշագծում եք տարածքը. իսկական զոհաբերություն է: Գնահատեք: 

2. Նրանից ավելի շուտ արթնացեք

Այո, անկողնում նախաճաշը ոչ ոք չի վերացրել: Անկասկած բավականին չարչրկված անակնկալ է: Բայց եթե ալարում եք սիրելիի համար որեւէ ինքնատիպ եւ անսովոր բան մտածել, մինչեւ ճաշը բարձը թքոտելու փոխարեն, օգտվեք գոնե այդ առաջարկից եւ կնոջ համար նախաճաշ պատրաստեք: 

3. Գովեք ձեր կնոջ խոհարարական կարողությունները

Կինն ինչ էլ պատրաստի, Դուք պետք է մինչեւ վերջին փշուրն ուտեք դա եւ հավելում խնդրեք:  Որքան էլ երկար զուգարանում նստեք սիրելիի խոհարարական գլուխգործոցներից հետո, շարունակեք ժպտալ, ուտել եւ գովել: 

 

4. Օգնեք տնային հարցերում

Աղբը թափելը իհարկե կարեւոր առաքելություն է, բայց անհրաժեշտ է երբեմն մասնակցել նաեւ մաքրությանը: Քիչ է ուղղակի աղբը երեւացող տեղերից ավելի աչքից հեռու տեղեր տեղափոխելը եւ դրա համար երախտագիտություն սպասելը:  Փոշեկուլով մաքրեք սենյակները, լվացեք հատակը, փոշին սրբեք սեփական նախաձեռնությամբ: Այդ դեպքում Ձեր կինը կմտածի, թե իրեն ինչ ոսկի է բաժին ընկել:  Գուցե Ձեզ էլ որեւէ անակնկալ բաժին ընկնի:  

5. Ժամանակ անցկացրեք նրա հետ

Կնոջը հաճելի է, երբ իրեն ուշադրություն են հատկացնում: Փոխանակ ամբողջ օրվա ընթացքում գնաք ընկերների մոտ, մնացեք տանը:  Միասին ֆիլմ դիտեք: Ոչինչ, եթե դա մելոդրամ լինի, գուցե Ձեզ դո՞ւր գա:  

6. Հետաքրքրվեք նրա նախընտրություններով

Հետաքրքրություն ցուցաբերեք ձեր կնոջ հոբբիին: Կարեւոր չէ` գեղանկարչություն է, ձեռագործ, թե պարեր: Հարցեր տվեք: Ցույց տվեք, թե որքան եք հիացած դրանով: 

7. Նրան թույլ տվեք, որ հոգ տանի Ձեզ

Մի ծամածռվեք, եթե նա ուզենա կոճկել Ձեր բաճկոնակը կամ շտկել մազերը: Պատասխանեք նրա զանգերին, բացատրեք, թե որքան կմնաք դրսում եւ մի ստիպեք անհանգստանալ: Հակառակ դեպքում շուտով նա արդեն ուրիշի համար կանհանգստանա: 

Աղբյուրը`Creu

16.09.16 | հասարակություն