Իդեալական համբույրի յոթ բաղկացուցիչները

Հաճախ համբույրը ավելի ինտիմ է, քան բուն սեքսը: Ինչպես անել, որ այն երբեք չջնջվի հիշողությունից:

Իդեալական համբույրի բաղկացուցիչները

1. Թարմ շնչառություն

Հիգիենայի հարցերը միշտ ուզում ես շրջանցել, քանի որ դրանք քննարկելն այդքան էլ հաճելի չէ: Սակայն բերանից տհաճ հոտը կարող է փչացնել ամեն ինչ: Եվ կարեւոր չէ, թե ինչքան լավ ես դու համբուրվում, եթե շնչառությունդ թարմ չէ :

2. Պահի ընտրությունը

Այդ պահը կարող է լինել եւ առաջին ժամադրության ժամանակ, եւ մեկ շաբաթ ձեռք ձեռքի բռնած հանդիպումներից հետո: Համբույրի ակնկալիքը լարվածություն է ստեղծում, բայց այն նաեւ ուժգնացնում է զգացմունքները : Ձգտեք որսալ անհրաժեշտ պահը ու նախաձեռնող եղեք:

3. Աչքերով «կրակոցները»

Աչքերով խաղը նրան կհուշի, որ դու պատրաստ ես վճռական քայլի։ Սեթեւեթիր, «խոսիր» աչքերով: Թող դա նրան անհրաժեշտ հոգեվիճակ տեղափոխի:

4. Զուգընկերոջ ընտրությունը

Հաճախ այնպես է պատահում, որ մենք համբուրում ենք ոչ նրանց. ում պետք է : Վտանգավոր պահեր երեկույթներին, թուլության պահեր բարում, եւ այլն՝ նման բաներ բոլորիս հետ էլ պատահում են : Բայց եթե դու երազում ես իդեալական համբույրի մասին, սպասիր այն մարդուն, ով քեզ իրոք դուր է գալիս :

5. Լեզվի գործածումը

Լեզուն ճիշտ գործածելու կարողությունը մեծ վարպետություն է: Ձգտեք ոչ շատ ակտիվ, ոչ էլ շատ պասիվ լինել: Սովորեք խաղալ ու գայթակղել:

6. Անսպասելիություն

Պետք չէ վերահսկել ամեն ինչ ու բոլորին, մանավանդ ինքդ քեզ՝ այն էլ սիրային հարցերում : Թող նա գնահատի քո կրքոտությունն ու «ամեն ինչ ու հենց հիմա» անելու ցանկությունը:

7. Ձեռքերի գործածումը

Շոյիր նրա պարանոցը, հպվիր ականջների ծայրերին կամ շոյիր նրա մեջքը. մի խոսքով, արա որեւէ բան: Քո ձեռքերը չպետք է անգործ կախված լինեն համբույրի պահին: Դրանք եւս մեկ մահացու զենք են, որոնք պետք է գործի դնել:

 

Աղբյուրը՝  Ivona

12.02.16 | հասարակություն