Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց

1. Երբեք ուշադրություն չդարձնել ուրիշ կանանց: Չի նշանակում, թե պետք է ամուսնուն թույլ տալ, որ աչքերը չռի այլ կանանց վրա եւ հաշտվել դրա հետ:  Ուղղակի տղամարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրված, որ նկատում են թեկուզ մի փոքր գրավչություն ունեցող կանանց:   Այդ պատճառով չարժե նրան արգելել, որ անի դա, որովհետեւ նա միեւնույն է` ուշադրություն կդարձնի նրանց: Ուղղակի վստահեք նրան եւ իմացեք, որ դա նույնն է, ինչ երբ դուք եք նկատում գրավիչ տղամարդուն, բայց դա չի նշանակում, թե պատրաստվում եք դավաճանել նրա հետ: 

2. Հրաժարվել որեւէ անհատական կամ մասնագիտական հակումից: Որքան էլ դուք հասկանաք եւ մասնակից լինեք նրա հետաքրքրություններին, դուք պետք է աջակցեք նրա նպատակներին եւ ինչ-որ բանի հասնելու նրա ձգտմանը:  Երբեմն դրա համար ժամանակ եւ փող է անհրաժեշտ, բայց եղեք նա, ով մշտապես նրան ասում է, որ ինքը չի կարողանա անել դա կամ որ չպետք է անի:  Եղեք նրա գործընկերը, սիրուհին եւ ընկերը: Նրան խրախուսեք անելու այն, ինչ ուզում է, եւ նրան հասկացրեք, որ միշտ կողքին կլինեք:  

3. Փոխվել կամ ուրիշ լինել: Երբ դուք ուշադրությունը սեւեռում եք նրա թերությունների վրա, ջանացեք վերհիշել, թե ինչու եք սիրել նրան:   Համբերատար եւ սիրող եղեք, հիշեք, որ դուք եւս ձեր մինուսներն ունեք:  

4. Այնպիսի հետաքրքրություններ ունենալ, ինչպիսին ձերն են: Դա անիրատեսական է եւ անարդարացի: Դուք ընդհանուր ինչ-որ բան ունեք, բայց տարբերություններ էլ ունեք, եւ դա պահպանում է հետաքրքրությունը հարաբերություններում: 

5. Որ ընկերուհու պես լսի ձեզ: Ձեր տղամարդն ուզում է լսել ձեր եւ ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնցից գլուխ հանելուն նա չի կարող ձեզ այնքան լավ օգնել, որքան ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը:  Գնահատեք նրա ջանքերը եւ ձեզ հասկանալու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք, թե տղամարդը ձեզ կհասկանա եւ կօգնի, ինչպես մեկ այլ կին: 

6. Չշփվել ընկերների հետ: Հարաբերությունների առաջին տարում դուք ուղղակի ուզում եք անընդհատ միասին լինել, իսկ հետո գուցե ուզում եք, որ նա ավելի շատ տանը լինի երեխաների հետ, որպեսզի մինչեւ ուշ գիշեր դրսում չլինի:  Բայց յուրաքանչյուրը պետք է հարաբերություններից դուրս իր կյանքն ունենա: Եթե դուք հանուն ամուսնու չեք շփվում ձեր ընկերուհիների հետ, դա ձեր խնդիրն է, ոչ թե նրա: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի: 

 

Աղբյուրը` Elle.ru

16.09.16 | հասարակություն