Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ չի անի ուժեղ կինը հանուն տղամարդու

1. Չի փոխի արտաքինը

Եթե Ձեր բոյֆրենդը նորմալ հասուն մարդ է, ապա նա երբեք Ձեզ չի ստիպի փոխել Ձեր արտաքին տեսքը։ Նա պետք է սիրի Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Եթե նրան դուր չեն գալիս Ձեր մազերը, քաշը կամ ոճը, նշանակում է, որ Ձեր հանդեպ նրա զգացմունքներն անկեղծ չեն։  Ցանկացած ֆիզիկական փոփոխություն Դուք պետք է կատարեք միայն սեփական ցանկությամբ, այլ ոչ թե ինչ–որ մեկի համար կամ հանուն նրա ուշադրության։

2. Չի զոհաբերի իր հետաքրքրությունները

Ոչ ոք  չպետք է կանգնի Ձեր նպատակների ճանապարհին։ Ի վերջո, դա Ձեր կյանքն է, եւ ոչ ոք Ձեզնից շատ չի ափսոսալու Ձեր չիրականացած երազանքների համար։ Ձեր ընկերը պետք է աջակցի Ձեր ձգտումներին, այլ որ թե ստիպի ընտրել դրանց ու իր միջեւ։

3. Չի սպասի նրա հավանությանը

Ուժեղ կինը խաղում է իր կանոններով, այլ ոչ թե տղամարդու հրամաններին է սպասում։ Դուք պետք է վճռական լինեք եւ ապրեք Ձեր որոշումներով, այլ ոչ թե սպասեք նրա կողմից գնահատականների եւ հավանության։ Դուք բավականաչափ հասուն եք, որպեսզի ինքներդ հասկանաք, թե որն է Ձեզ համար ավելի լավ։

4. Չի փոխի իր պլանները

Մի բան է ինչ–որ շատ կարեւոր բանի պատճառով չեղարկել պլանները, բոլորովին այլ բան՝ թողնել ամեն բան՝ հանուն նրա, միայն որպեսզի նրա հետ լինես։ Առավել եւս, երբեք պետք չէ զոհաբերել ընկերներին եւ ընտանիքը նրա հետ հանդիպման համար։ Դուք չպետք է նրա մոտ վազեք առաջին իսկ զանգով։ Եթե նա Ձեզ հարգում է, ապա դեմ չի լինի հանդիպումը հետաձգել։

5. Թույլ չի տա տղամարդուն փոխել իրեն

Երբեք մի՛ փոխվեք՝ հանուն ինչ–որ մեկի, Ձեզնից բացի։ Եթե Դուք որոշել եք ինչ–որ բան փոխել եւ հարմարվել դրան, դա պետք է լինի միայն այն, ինչը Ձեզ ավելի լավն է դարձնում։ Եթե նա պատրաստ է սիրել Ձեզ միայն եթե դուք անեք սա, սա, սա, ապա նրա զգացմունքներն անկեղծ չեն։ Երբեք մի՛ կորցրեք Ձեզ եսը։

 

Աղբյուրը՝  Cosmo

14.10.16 | հասարակություն | ֆուտբոլ