Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ է ձեր ընկերուհին ուզում ձեզնից, բայց երբեք չի խնդրում

Նա ուզում է, որ դուք դիպչեք իրեն, երբ միասին ֆիլմ եք դիտում, ու նա ուզում է, որ միասին անցկացրած այդ ժամանակն ընդամենը սեքսով զբաղվելու պատրվակ լինի:

Նա ուզում է, որ դուք մատներով թեթեւակիորեն հպվեք նրա ուսերին, մազերին, ձեռքերին: Նա ուզում է իմանալ, որ ձեզ դուր է գալիս իրեն դիպչելը, որ դա արդեն բնազդ է, որը վկայում է այն մասին, որ նրա նկատմամբ քնքշանքը ձեզ համար բնական է:

Հպումը պետք է դառնա ձեր բնական պահանջը, այլ ոչ միայն ձեր նպատակին հասնելու միջոց լինի:

Նա ուզում է, որ դուք իրեն զարմացնեք, բայց ոչ ֆիլմից նմանակած որեւէ տպավորիչ ժեստով: Նրան պետք չէ, որ իր ընկերը սրտի ձեւով հարյուր մոմ վառի, քացրավուն բառեր ասի կամ էլ կիթառով սերենադ երգի:

Նա այնպիսի մի բանի կարիք ունի, որը միայն ձեր երկուսիդ համար ռոմանտիկ կլինի ու միայն ձեզ հասկանալի կլինի: Շաբաթ առավոտյան՝ աշխատանքային ծանր շաբաթվանից հետո զարմացրեք նրան խոզապուխտով, պանիրով պատրաստված ձվածեղով ու սուրճով:

Զարմացրեք նրան սեղանի խաղերով լի սրճարան հրավիրելով, որպեսզի նարնջի հյութով օղի խմելիս դուք կարողանաք պարզել, թե ով է իրականում ավելի լավ խաղում Մոնոպոլիա:

Ընտրեք նրա սիրելի ֆիլմը, նույնիսկ եթե նա արդեն տասը անգամ տեսել է այն ու կինոյի երեկո կազմակերպեք: Նրան հասկացրեք, որ դուք ուշադիր եք մանրուքների նկատմամբ:

Նա ուզում է, որ դուք ասեք, որ սիրում եք նրան, մանավանդ այն տարօրինակ, անսպասելի պահերին, երբ ամենից քիչ է ակնկալում նման բան: Նա ուզում է, որ ձեր խոսքերը նրան մթության մեջ համբույր հիշեցնեն, այսինքն ինչ -որ հազիվ նկատելի, , բայց շատ անհրաժեշտ ու կարեւոր մի բան լինեն:

Նա ուզում է, որ ձեր սերը սահուն ու թեթեւ լինի, որի հիմքում չլինեն «մեծ առիթները», որոնք դուք զուտ պարտավոր եք նշել: Իհարկե, կարելի է հատուկ միջոցառումներ կազմակերպել, բայց հազար անգամ ավելի հաճելի է լսել, թե ինչպես են ցածր ձայնով ասում «ես սիրում եմ քեզ »այն ժամանակ, երբ նա իրեն այդքան էլ գրավիչ չի զգում, երբ լոգարանային խալաթով է ու դիմակով ու բոլորովին չի ակնկալում ձեզանից նման բան լսել:

Նա ուզում է, որ դուք ձեր ընկերների ներկայությամբ ցույց տաք, որ շատ սիրում եք իրեն:

Նա ուզում է, որ դուք նրանց ներկայությամբ համբուրեք նրա այտը, կատակեք նրա հետ ու ձեզ պահեք այնպես, ինչպես միշտ:

Նա չի ուզում իրեն զգալ բեռ, որը խանգարում է մյուսներին ուրախանալ: Նա լսում է, թե ինչպես են ուրիշ տղաները խոսում իրենց ընկերուհիների մասին՝ նրանց բացակայությամբ ու ինչպես են դժգոհում, որ այդ հարաբերություններն իրենց համար բեռ են դարձել: Եվ չնայած նա երբեք այդ մասին ձեզ չի խնդրի, բայց նա ուզում է իմանալ, որ դուք իր մասին այդպես չեք մտածում:

Նա ուզում է ձեզանից գրություն ստանալ ու զարմանալ, որ դուք հիշել եք այն մասին, ինչի մասին ինքը մոռացել էր ու լսել. «Ես արդեն կարգավորել եմ այդ հարցերը» բառերը:

Աղբյուր՝  Klubber

 

28.01.16 | հասարակություն | մոդա