Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ է հուշում ոտնաթաթի ձեւը քո բնավորության մասին

Գոյություն ունեն երեք տեսակի ոտնաթաթեր՝ «եգիպտական», «հունական» ու «հռոմեական»:

«Եգիպտացիների» մոտ բութ մատն ամենաերկարն է, իսկ մնացածը նվազման կարգով են դասավորված: Բութի ու ճկույթի միջեւ անկյունագիծ է անցնում:

«Հույների» մոտ երկրորդ մատն առաջինից զգալիորեն երկար է:

«Հռոմեացիների» մոտ առաջին երեք մատները մոտավորապես նույն երկարությունն ունեն, իսկ մատնեմատն ու ճկույթն ավելի կարճ են:

Եգիպտական տեսակ

Ոտնաթաթի ամենատարածված ձեւը աշխարհում համարվում է եգիպտականը. տարբեր տվյալներով ոտնաթաթի նման ձեւ ունի մեր մոլորակի բնակչության 50-70 տոկոսը: Համարվում է, որ ոտնաթաթի նման ձեւով մարդկանց բնորոշ է նպատակասլացությունը, կյանքի նկատմամբ իրատեսական մոտեցումը, նվիրվածությունն ընտանիքին՝ այդ բառի լայն իմաստով («գերդաստանային» կյանքը, սերնդից սերունդ փոխանցվող ավանդույթները, արժեքները): Եգիպտական ոտնաթաթ ունեցող կանայք ավելի աշխատասեր են, ինքնավստահ, ամուր առողջություն ունեն, իսկ բժիշկ օրթոպեդները առհասարակ համարում են, որ անատոմիայի տեսակետից դա է ոտնաաթաթի միակ առողջ կառուցվածքը: Այս տեսակի տարածվածությունը վկայում է այն մասին, որ բնությունը էվոլյուցիոն տեսակետից հենց դրան է նախապատվություն տվել:

Հռոմեական տեսակ

Տարածվածությամբ երկրորդ տեղում հռոմեական ոտնաթաթն է, բնակչության մոտավորապես 30 տոկոսը այդ տեսակի ոտնաթաթ ունի: Հռոմեացիները հավակնոտ են, բաց են բոլոր նոր բաների համար, շատ ակտիվ են ու չեն դիմանում միապաղաղ կյանքին: Նրանց երբեք չեն կարողանում նույն տեղում մնալ, միշտ լի են նոր գաղափարներով, ու լավատեսաբար են վերաբերվում ապագային: Ընդ որում նրանք շատ համառ են՝ եթե «հռոմեացիները» որոշում են կայացրել, նրանք կգնան մինչեւ վերջ, համբերատարորեն հաղթահարելով դժվարությունները,ժամանակավոր անհաջողությունները ու խրախուսելով շրջապատի մարդկանց:

Հունական տեսակ

Ամենահազվագյուտ ու նկարիչների ու քանդակագործների տեսակետից ամենաագեղեցիկ ոտնաթաթը հունականն է: Այս տեսակը վերջինն է նշվում, քանի որ մոլորակի բնակչության միայն 20 տոկոսն է պաահպանել ոտնաթաթի նման կառուցվածքի համար պատասխանատու գենետիկ կոդը: Արվեստագետները ժամանակին ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ բոլոր հունական քանդակները անխտիր հենց այդպիսի ոտնաթաթեր են պատկերում՝ երկար երկրորդ մատով: Անց կացնելով հետազոտություն՝ գիտնականները պարզել են, որ քանդակագործները իրենց համար բնորդ էին ընտրում ազնվական կազմվածք ունեցող մարդկանց, որի հատկանիշներից մեկն էլ հունական ոտնաթաթն էր: «Հույներին» բնորոշ է նաեւ ձգտումը մտավոր աշխատանքի նկատմամբ, գեղեցիկի ընկալումը, սերն արվեստի նկատմամբ: Նրանք երազկոտ մարդիկ են փիլիսոփաներ, մարդիկ, որոնք ապշեցուցիչ ինտուիցիա ունեն ու երեւակայություն եւ որպես կանոն հաջողությունների են հասնում ստեղծագործական մասնագիտություններում:

Աղբյուրը՝ Cosmo

03.02.16 | հասարակություն