Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ է իրականում կինը պահանջում տղամարդուց

Ավելի բարի եղեք նրա հանդեպ

Վերջ տվեք նրան նյարդայնացնելուն ձեր հպարտությամբ, տղամարդկային տրամաբանությամբ, բնավորության ուժով: Զանգեք նրան: Հատկապես եթե վիճել եք, զանգեք նրան: Եթե տեսնեիք միայն, թե ինչ դառն է լաց լինում այն բանից հետո, երբ ցած եք դրել լսափողը, շրխկացրել դուռը: Ոչ, նա այնքան գեղեցիկ չի լացում, որքան ֆիլմերում են ցուցադրում` բարձին հենված, մեղմորեն: Նա բարձրաձայն լաց է լինում` արցունքները լղոզելով տգեղ, ուռած դեմքին: Նրա ձայնը լսվում է փողոցում` հարեւան սենյակում: Նա ոռնում է ցավից, որ պատճառել եք իրեն: Զանգեք նրան, վերադարձեք, եկեք: Բռնեք նրա ձեռքերը եւ հանեք այդ վշտից, ինչպես հրդեհի կրակից:  

Մի բղավեք, մի վիրավորեք

Դուք նրան սպանում եք բառերով: Նրան` բարի, քնքուշ, իսկական: Նա չար, դաժան եւ վրիժառու է դառնում, որովհետեւ մի անգամ վիրավորել եք նրան:  Հետո դուք հազար անգամ ափսոսացել եք ասածի, արածի, սիրտը նետածի համար: Բայց պահն արդեն անցել է:  Նրա մի մասն արդեն մահացել է, որովհետեւ դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ անտանելի է սիրելիից եւ հարազատից  չար բառեր լսելը:  Դուք հետո կհաշտվեք, բայց նա միեւնույն է` չի մոռանա: Ձեզ չի հիշեցնի, բայց ինքը դեռ շատ անգամներ գլխում կպտտեցնի ձեր բառերը, մենակ լաց կլինի, սիրտը մանր կտորների կկտրատի: Իսկ հետո դուք` թանկագին տղամարդիկ, կզարմանաք, թե որտեղից նրա մեջ այդքան ցինիզմ եւ անտարբերություն: Նա դա կարում է եւ գործում սրտի սպիներից: Սպիներից, որոնք դուք եք թողել այնտեղ:  

Խանդեք նրան

Կրքոտ, բուռն, անզսպորեն: Բռունցքներով խփեք պատերին, ավերեք շուրջն ամեն ինչ:  Միայն երբեք նրան մի ասեք, թե ինքն է մեղավոր այդ ամենի համար: Մի կշտամբեք եւ մի մեղադրեք: Նույնիսկ  եթե «այն հիմարը, որը նայել է նրան» ամեն ինչում սխալ է: Բայց թող նա ձեզ համար սուրբ մնա:  Հավատացեք, եթե նա ուզենա դավաճանել, կդավաճանի, իսկ դուք չեք էլ իմանա: Բայց եթե դուք ուշադրություն եք դարձրել, նա դիտավորյալ է արել դա:  Թեկուզ նրա համար, որ այդպես գոնե իրեն ցույց տաք, որ խանդում եք, այսինքն սիրում եք, գնահատում եւ վախենում եք կորցնել:  Նշանակում է` նա կասկածել է իրեն, ձեր զգացմունքներին:  Նշանակում է` վախենում է ձեր «մենքի» համար: Նրան ավելի հաճախ ասեք այդ մասին: Ասեք, որ նա ձեր ամեն ինչն է, որ նրա հետ ասես դրախտում լինեք: Թող որ դա կինոյի նման ձեւական լինի, թեկուզ: Ասացեք: Եթե հանկարծ վաղը նա մահանա: Չէ որ նա մի օր կմահանա: Չէ որ մենք բոլորս մի օր կմահանանք:  Չէ որ կյանքն այնքան կարճ է, այնքան անկանխատեսելի, կարող է ինչ-որ պահի ավարտվել: Այսպես, եթե նա վաղը մահանա, դուք այլեւս շանս չեք ունենա նրան ասել այդ մասին: Ասացեք, թանկագիններս, ասացեք:  

Խոստացեք, խոստումներ մի խնայեք, մի վախեցեք խաբել 

Նա այնքան երջանիկ է, երբ խոստումներ է լսում, երբ երազում է, հույս ունի որեւէ լավ բանի: Նա այնքան գեղեցիկ է այդ պահին, այնքան ՆԱ է… Միթե նա չի վաստակել դա:  Նույնիսկ եթե վաղը չէ մյուս օրը բաժանվեք, միթե դա չարժե այն տասնհինգ րոպեն, երբ պառկել էիք իրար գրկած եւ երազում էիք ձեր գեղեցիկ ապագայի մասին:  Արժե: Ամեն վայրկյանն արժե: Որովհետեւ մեր կյանքում այնքան քիչ են նման վայրկյանները: Իսկ մենք նաեւ սահմանափակում ենք ինքներս մեզ:  Մենք ծանրութեթեւ ենք անում, հաշվարկում ենք, մտածում, մենք` հիմարներս, գրողը տանի հարաբերություններ  ենք կառուցում:  Իսկ հարաբերություններն ուղղակի անհրաժեշտ է ապրել: Ուղղակի սիրել, տառապել, այրվել: Ասել այն, ինչ մտածում ես հենց հիմա, հենց այս րոպեին: 

 

Աղբյուրը` Creu

29.04.16 | հասարակություն | մոդա