Ի՞նչ է անում տղամարդը սիրելի կնոջ համար

1. Նա իրոք լսում է քեզ: Երբ դու անտարբեր չես մարդու հանդեպ, քեզ համար կարեւոր է նրա ասած ամեն բառը:  Դու հաշվի ես նստում նրա կարծիքի եւ խորհրդի հետ, հետաքրքրվում ես նրանով: Եվ դա հատկապես ճշմարտացի է տղամարդկանց առումով:  Դու կհասկանաս, որ նա քեզ սիրում է, որովհետեւ բավականաչափ վստահում է, որպեսզի քո օգնությունը եւ խորհուրդը խնդրի:  

2. Նա կքննարկի եւ կվիճի քեզ հետ: Եթե ձեզ համար  արդյունքը կարեւոր չէ, դուք չեք էլ վիճում դրա համար, ճի՞շտ է: Որովհետեւ եթե տղամարդու համար իրոք կարեւոր է ինչ-որ հարց լուծելը, նա կցանկանա քննարկել այն եւ վիճել դրա շուրջ, մինչեւ որ լուծում գտնեք: 

3. Նա պատրաստ կլինի փոխել իր կարծիքը: Նույնիսկ ամենահամառ տղամարդը պատրաստ կլինի փոխել իր կարծիքը հանուն կնոջ, որին սիրում է: Եվ այդ ամենը նրա համար, որ հարգում է նրա կարծիքը եւ նրա համար կարեւոր է դա: Նա կցանկանա փոխզիջում գտնել եւ ուրախությամբ կանի դա: 

4. Նա միշտ կպայքարի հանուն քեզ: Եվ ոչ միայն իր տղամարդկային էգոն բավարարելու համար, այլ որովհետեւ գիտե, որ քեզ նմանին գտնելը հեշտ չէ:  Որովետեւ չի ուզում քեզ կորցնել եւ կպայքարի: 

5. Նա ամեն ինչ կանի հանուն սիրելի կնոջ: Նա կաջակցի նրան, կօգնի, կուրախանա նրա հետ եւ կպատմի իր երազանքների մասին: Նա կուզենա նրա հետ անցկացնել ամբողջ կյանքը եւ միասին հաղթահարել այն ամենը, ինչ նախասահմանված է իրենց համար: 

 

Աղբյուրը` Kleo

06.09.16 | հասարակություն