Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ են կանայք ցանկանում ասել տղամարդկանց

1. Մենք հեռանում ենք նույնիսկ այն տղամարդկանցից, ում հետ մեզ լավ ենք զգում, եթե նրա մեջ պաշտպանություն չենք տեսնում: Իսկ եթե չենք հեռանում, ապա միայն այն վախից, որ ուրիշին չենք գտնի:

2. Մենք նույնպես միշտ չէ, որ հասկանում ենք ձեզ: Ու եթե կանացի տրամաբանության մասին առասպելներ են հյուսում, ապա «տղամարդկանց տրամաբանություն» հասկացություն, կարծես, առհասարակ գոյություն չունի:

3. Նույնիսկ եթե մենք ասում ենք, որ չենք կարողանում ճաշ պատրաստել, դեպքերի 90 տոկոսի պարագայում մենք կարողանում ենք անել դա, պարզապես ուզում ենք, որ մեզ որպես կին սիրեք, այլ ոչ թե տնային տնտեսուհի:

4. Մենք ատում ենք թույլ տղամարդկանց ու նրանց հետ ապրում ենք միայն ձեւափոխված մայրական զգացմունքից դրդված: Մենք սիրում ենք ուժեղ, համարձակ, ինքնավստահ, բայց …քնքուշ ու բարի տղամարդկանց:

5. Մենք կեղծում ենք օրգազմը միայն այն դեպքում, եթե դուք իրոք թանկ եք մեզ համար: Իսկ եթե ոչ՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի դերասանություն անել:

6. Մենք հաճախ ենք ձեզ հետ հանդիպում խղճահարությունից դրդված: Հենց սա է տարբերությունը՝ եթե աղջիկն այլեւս չի սիրում, նա չի հեռանա տղայից, իսկ եթե տղան այլեւս չի սիրում՝ նա վայրկենապես կհեռանա:

7. Տղամարդը, որը բղավում է մատուցողի վրա, մեզ մոտ ոչ թե հարգանք, այլ ընդամենը զզվանք է առաջացնում:

8. Երբեմն մենք իրոք գիտենք, թե ինչպես նորոգենք էլեկտրական լարերը, ինչպես մեխ խփենք, իսկ ոմանք էլ հմտորեն կարող են դարակներ հավաքել, բայց ավելի լավ է դուք այդ մասին չիմանաք:

9. Հատակով մեկ թափթփված ձեր կեղտոտ գուլպաներին, սեղանին թողված կեղտոտ սպասքին ու փոշու եւ ուտելիքի մնացորդների մեջ կորած ձեր համակարգչային սեղանին մենք կարող ենք դիմանալ ընդամենը կես տարի՝ այդ ժամանակը ձեզ տրվում է, որ շտկվեք, այլ ոչ թե հարմարվեք ձեր անձնական հավաքարարին:

10. Աշխարհում մոտավորապես երեք միլիարդ կին կա: Ընդ որում, նրանց շրջանում գեղեցիկ ու սեքսուալ կանայք ավելի շատ են, քան տղամարդկանց շրջանում՝ խելացիներն ու հաջողակները: Մենք այդ մասին հիշում ենք, երբ պատրաստվում ենք հավաքել մեր ճամպրուկները:

11. Ձեր փորերը կարող են նույնքան սեքսուալ լինել, որքան մկանոտ մարմինը, եթե նրանց վրա սիրող սիրտ է խոնարհվում:

12. Եթե կինը սիրում է, ապա նա կարող է անառիկ կնոջից հանկարծ շատ հասանելի դառնալ: Ներեք մեզ այդ թուլությունը:

13. Եթե ձեզ հետ ռեստորան ենք գալիս, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չեն նշանակում ժպիտները, կատակները ու մնացած թեթեւ ֆլիրտները: Մենք ձեզ ուսումնասիրում ենք, այնպես ինչպես դուք մեզ:

14. Մենք երբեմն ձեզ հետ զբաղվում ենք սեքսով, երբ այդքան էլ չենք ուզում: Պարզապես որպեսզի դուք չցանկանաք գնալ մեկ ուրիշի մոտ, ով սկզբում գուցե ավելի հաճախ կուզի անել դա, քան մենք:

15. Մենք նկատում ենք ձեր բոլոր թերությունները՝ գարեջրով լի փորերը, քթի մազերը, խմիչքի սարսափելի հոտը ու կեղտոտ կոշիկները …. մեզ համար միեւնույն չէ: Եվ թույլ տվեք, որ մենք փոխենք ձեզ:

 

Աղբյուր՝  Creu

20.11.15 | հասարակություն | քաղաքականություն